- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 1 հարցեր 1 րոպե
Բժշկական թափոնների ուսուցման ուցեցույց
Բժշկական թափոնների տեսակները

Սրածայր թափոնների տարողություններ. Սրածայր թափոնների հեռացման համար օգտագործվող առաջնային տարողությունը պետք է լինի՝ կարծր, արտահոսքի նկատմամբ դիմացկուն, չկոտրվող և չծակվող: Սրածայրերի տարողությունը ապահովում է հետևյալ պահանջները՝ փակվելու հնարավորություն ունեցող բացվածք և լցման առավելագույն չափի նիշ բեռնարկղի տարողության մոտավորապես 3/4 մասի մակարդակով: Բացվածքը նախատեսվում է այնպես, որ աշխատողի համար հեշտ լինի այնտեղ զետեղել օգտագործված ներարկիչները, ունենան գունային կոդավորում /կարմիր/ և կենսաբանական վտանգի նշան <<Զգույշ սրածայրեր>>: Նշվում է բաժնի անվանումը, թափոնի հավաքելու սկիզբը, ամիս ամսաթիվ, 3/4 լցվելուն պես փակվում է, նշվում է փակման ամիս, ամսաթիվը, ժամը, պատասխանատու աշխատողի անուն, ազգանուն ստորագրություն և տեղափոխվում վերջնական պահեստավորման սենյակ:
Արգելվում է տեղադրելուց առաջ ներարկիչների ասեղների կրկնակի փակելը կափարիչով և/կամ ախտահանելը:
Ասեղները չպետք է փակվեն կիրառումից հետո:
Եթե որևէ պատճառով հարկավոր է փակել ասեղը պետք է դա իրականացնել ՄԵԿ ձեռքով, ինչպես կբացատրվի ստորև:
Կափարիչը դրեք հարթ մակերեսի վրա և բաց թողեք ձեռքը
Մեկ ձեռքով բռնեք ներակիչը և ասեղը անցկացրեք կափարիչի մեջ
Հիմա կարող եք մյուս ձեռքով ամրացնել կափարիչը բռնելով նրա ստորին մասից
Վարակիչ թափոնների, բացառությամբ սրածայրերի և հեղուկների համար նախատեսված տարողություններ և բեռնարկղեր - սովորաբար տեղադրվում են պոլիէթիլենային պարկերի, պոլիէթիլենային պարկեր պարունակող ստվարաթղթե տուփերի, կամ արտահոսքի նկատմամբ դիմացկուն այլ բեռնարկղերի մեջ: Պոլիէթիլենային պարկերը լինում են անթափանցելի արտահոսքի նկատմամբ, ամուր կողքերով և հատակով և լինեն բավականին դիմացկուն, որպեսզի չպայթեն, չպատռվեն նախատեսված քանակի թափոններ պարունակելու դեպքում: Պոլիէթիլենային պարկը տեղավորվում է գունային կոդավորում ունեցող կարծր բեռնարկղի մեջ, որտեղ հավաքվում են բժշկական թափոնները: Բազմակի օգտագործման տարողությունները ախտահանվում են կրկնակի օգտագործումից առաջ: Վարակիչ ոչ սրածայր թափոնների տարողությունների վրա պետք է փակցնել միջազգային կենսաբանական վտանգի նշանը և <<Վարակիչ թափոն>> բառերը: Նշվում է բաժանմունքի անվանումը, թափոնի հավաքելու սկիզբը, ամսաթիվը, տարողության մեջ տեղադրվում է պոլիէթիլենային տոպրակ, 3/4 լցվելուն պես /բայց ոչ ուշ 24 ժամ/ տոպրակը փակվում է, նշվում է փակման ամիս, ամսաթիվ, ժամը, պատասխանատու անձի անուն, ազգանուն, ստորագրություն: Տեղափոխում է վերջնական պահեստավորման սենյակ:
Կենսաբանական հեղուկները տեղավորվում են կարծր, կափարիչ ունեցող, դիմացկուն, արտահոսք չունեցող մեկանգամյա կամ բազմակի օգտագործման հատուկ դրանց հավաքման համար տեղադրված, կենսաբանական վտանգի նշանը և <<Վարակիչ թափոն>> մակնշումը կրող տարողությունների մեջ: Ախտաբանաանատոմիական թափոնները տեղադրվում են կարծր, կափարիչ ունեցող, դիմացկուն, արտահոսք չունեցող մեկանգամյա կամ բազմակի օգտագործման հատուկ դրանց հավաքման համար տեղադրված տարողությունների մեջ:
Թափոնների հավաքում և փոխադրում
- Բժշկական թափոններով տարողությունները լցնել մինչև իրենց ծավալի միայն երեք քառորդը, որպեսզի այն չթափվի և պատշաճ փակվի: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխի ընթացքում յուրաքանչյուր տարողություն հեռացնել առնվազն մեկ ան•ամ:
- Թափոնները հավաքել ամեն օր: Թափոնների հավաքման համար որպես ժամանակացույց սահմանվում է ամեն օր ժամը 9:00-ից մինչև 9:30:
- Բժշկական թափոնները ըստ ժամանակացույցի բաժանմունքների ժամանակավոր պահման վայրերից փոխադրել կենտրոնական պահման տարածք` բեռնարկղների օգնությամբ, որտեղ այն կպահեստավորվի:
- Փոխադրող սայլակները /եթե առկա են/ պետք է ունենան գունային կոդավորում և օգտագործվեն միայն այդ նպատակի համար:
- Բազմանվագ օգտագործման տարողությունները դատարկվելուն պես վարակազերծվում և լվացվում են:
- Ախտաբանաանատոմիական թափոնները հավաքվում են հատուկ հոծ տարողության մեջ, պահվում են սառնարանում, բայց ոչ ավել 24 ժամ: Տարողությունը դատարկվելուն պես այն վարակազերծվում ու լվացվում է:
- Բոլոր տեսակի բժշկական թափոնները տարողությունների մեջ տեղադրվելուց հետո հերմետիկորեն փակվում են, իսկ ախտաբանաանատոմիական, միկրոկենսաբանական, սրածայր և քիմիական թափոնները նաև կնքվում, ինչից հետո բժշկական թափոնի հավաքելու, տեղադրելու, փակելու և տեղափոխելու պարտականություն ունեցող աշխատողը լրացնում է պիտակ՝ դրա վրա նշելով տեղադրված բժշկական թափոնի տեսակը, տարողությունում տեղավորելու կոնկրետ ժամը, օրը, ամիսը, տարեթիվը, իր անունը և ազգանունը, ինչպես նաև կազմակերպության անվանումը:
- Լրացված պիտակը ամրացվում է տարողությանը, որն անմիջապես տեղափոխվում է բժշկական թափոնների ժամանակավոր պահման հատուկ տարածք: Լրացված պիտակը տարողությունից տարանջատվելու հնարավորությունը բացառվում է:
- Փակված տարողությունները կարող են բացվել միայն բժշկական թափոնների վնասազերծման նպատակով: Մնացած բոլոր դեպքերում փակված տարողությունները բացելն արգելվում է:
- Եթե փակված տարողությունը որևէ կերպ վնասվել է, ապա այն տեղադրվում է ավելի մեծ տարողության կամ բեռնարկղի մեջ և փակվում՝ չվնասելով սկզբնական կնիքը և նոր տարողությունը ևս պիտակավորվում է:
- Տարողությունների վնասվելու հետևանքով բժշկական թափոնների արտահոսքի դեպքում թափոնների հետ շփում ունեցած բոլոր մակերեսները ենթակա են ախտահանման:
- Միկրոկենսաբանական թափոնները /ցանքսեր/ վարակազերծվում են թմբուկով ավտոկլավում 1,1 մթն.ճնշում, 121 C 30 րոպե, ապա զգուշորեն հեռացվում են սանիտարական կոյուղով:
Հեղուկ կենսաբանական թափոնները /Հեղուկներ, որոնք իրենց մեջ կարող են վարակիչ հիվանդությունների հարուցիչներ պարունակել, արյուն, արյան բաղադրամասեր, ավիշ, սերմնահեղուկ, հեշտոցի արտազատուկներ, ողնուղեղային, ձուսպային, թոքամզային, որովայնամզային, հարպտղային հեղուկներ/, որոնք տեղադրված են կարծր, կափարիչ ունեցող, դիմացկուն, արտահոսք չունեցող մեկանգամյա կամ բազմակի օգտագործման հատուկ <<Վարակիչ թափոն>> մակնշումը կրող տարողությունների մեջ տեղափոխվում են համապատասխան պահեստավորման սենյակ, կամ ախտահանվում են տեղում` դրանց վրա լցնելով նիկաքլոր՝ 1,0 % / արտազատուկների 1 ծավալի վրա լցնել 2 ծավալ ախտահանիչ լուծույթ կամ քլորակիր /1 : 5 հարաբերությամբ/ պահել 1 ժամ տևողությամբ, հետո միայն զգուշորեն հեռացվում են սանիտարական կոյուղով, ապա զուգարանակոնքը վարակազերծվում է և լվացվում:
- Քիմիական և ռադիոակտիվ թափոնները հավաքվում են առանձին տարողությունների մեջ և տեղափոխվում են համապատասխան պահեստավորման սենյակ:
- Բժշկական թափոնների գործածության մեջ ներգրավված աշխատողները պետք է ապահովված լինեն անձնական պաշտպանական հանդերձանքով` գերդիմացկուն ձեռնոցներ, երկար թևքերով արտահագուստ, կոշիկներ, դիմակ: Այս հանդերձանքը պետք է օգտագործվի միայն թափոնների հետ գործ ունենալիս:
- Տարողությունների վնասվելու հետևանքով բժշկական թափոնների արտահոսքի դեպքում թափոնների հետ շփում ունեցած բոլոր մակերեսները ենթակա են ախտահանման:
- Վարել հատուկ մատյաններ` բժշկական թափոնի գոյացման տեղում և ժամանակավոր պահման հատուկ տարածքում: Բժշկական թափոնի գոյացման վայրում վարվող մատյանում նշվում է բժշկական թափոնի տեսակը, դրա հավաքման և գոյացման տեղից հեռացման ամսաթիվը: Բժշկական թափոնի ժամանակավոր պահման հատուկ տարածքում վարվող մատյանում նշվում է թափոնի տեսակը, քանակը, դրա ժամանակավոր պահման հատուկ տարածքում տեղադրման սկիզբը և ժամանակավոր պահման հատուկ տարածքից փոխադրելու ամսաթիվը:
Թափոնների պահեստավորում
- Յուրաքանչյուր բաժանմունք պետք է ունենա բժշկական թափոնների ժամանակավոր պահեստավորման սենյակ, որտեղ կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելված է և ոչ ավելի քան 1 օր պահելուց հետո տեղափոխել կենտրոնական պահեստարան:
Վերջնական պահեստավորման սենյակին ներկայացվող պահանջները
- Պաշտպանված լինի ջրից /այդ թվում ջրհեղեղներից/ մթնոլորտային տեղումներից և այլ գործոնների ողղակի ազդեցությունից` քամի, արևի ճառագայթներ և այլն:
- Հատակը լինի ամուր, ջրաթափանց և ունենա ջրահեռացում:
- Պահեստային տարածքը մաքրման համար ապահովված լինի ջրով:
- Ապահովված լինի լուսավորությամբ և բնական օդափոխությամբ: Կողմնակի անձանց մուտքը խիստ արգելված է: Սենյակի մուտքին փակցվում են <<վարակիչ թափոններ>>, <<կողմնակի անձանց մուտքն արգելվում է >> պիտակները:
- Տարածքը տեղակայված լինի թափոնների հետ աշխատողի համար մատչելի տեղում:
- Թափոնների տարածքին մոտ պահվում է մաքրող և ախտահանող պարագաների, պաշտպանական հագուստի և պոլիէթիլենային պարկերի կամ կոնտեյներների պաշար` թափոնների արտահոսքի դեպքերի համար:
- Տեղակայված լինի սննդի պահեստից հեռու և տարածքը կենդանիների համար անհասանելի լինի:
- Թափոնները պահեստավորվում են այնպես, որ բացառվի պարկերի տարողությունների և բեռնարկղների վնասումը և բացումը:
- Թափոնները պահվում են ձմռանը 72 ժամից, ամռանը 48 ժամից ոչ ավել:
Թափոնները հավաքող և փոխադրող անձնակազմի պարտականությունները
- Թափոնները հավաքվում են առնվազն ամեն օր /կամ որքան պահանջվում է հաճախակի/ և փոխադրվում է նախօրոք որոշված կենտրոնական տարածք:
- Թափոնների հավաքումն իրականացվում է սահմանված ժամանակացույցին համապատասխան:
- Փոխադրման ճանապարհներն ընտրվում են ապահովելով նվազագույն հեռավորությունը:
- Ոչ մի պարկ չի հեռացվում քանի դեռ այն պատշաճ կերպով պիտակավորված չէ:
- Պարկերը և տարողություններն անմիջապես փոխարինվում են նույն տեսակի պարկերով և տարողություններով:
Այն բոլոր տարածքներում, որտեղ թափոններ են առաջանում մշտապես ըստ պահանջի տրամադրվում են նոր հավաքման պարկեր և տարողություններ:
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Աշխատողի ուսուցումը և հանրային կրթությունը բժշկական թափոնների գործածության գլխավոր բաղադրիչներն են: Ուսուցման և կրթության նպատակներն են`
1. Կանխել աշխատանքի ժամանակ և հանրային շփումը վարակիչ թափոնների և այլ վտանգավոր բժշկական թափոնների հետ:
2. Բժշկական աշխատողների մոտ զար•ացնել պատասխանատվություն կապված թափոնների գործածության հետ:
3. Հիվանդներին և այցելուներին իրազեկել և կրթել այն վտանգների վերաբերյալ, որոնք կապված են բժշկական թափոնների հետ շփման հետ:
Թափոնների կառավարման պատասխանատուի կամ հանձնաժողովի պարտականությունն է կոորդինացնել ուսուցման և կրթության թեմաների ընդգրկումը, ապահովել ուսուցման և վերապատրաստման սեմինարների իրականացումը:
Ուսուցումը կարող է լինել աշխատողների հետ խորհրդակցության, սեմինարների ձևով, աշխատանքի ընթացքում: Առանձին ուսուցման գործողությունները կարող են համարվել և նպատակաուղղվել առողջապահական կազմակերպության երեք տարբեր խմբերին`
1. Վարչական ղեկավարներ և գրասենյակային աշխատողներ
2. Բժիշկներ, բուժքույրեր, լաբորանտներ և առողջապահական այլ աշխատողներ:
3. Մաքրողներ, դռնապաններ, թափոնների հետ գործ ունեցողներ, լվացքատան աշխատողներ և այլ օժանդակ աշխատողներ:
Աշխատողների ուսուցումը ընդգրկում է հետևյալ ընդհանուր թեմաները.
1. .Բժշկական թափոնների գործածության վերաբերյալ ընդհանուր պատկերացումը, հիմնավորումը և նպատակները:
2. Կենսաբժշկական թափոնների հետ կապված վտան•ները, վարակի հիմնական տարրերը և անվտանգ գործողությունների կարևորությունը:
3. Կազմակերպչական կառուցվածքը, բժշկական թափոնների գործածության բնագավառում աշխատող յուրաքանչյուր աշխատողի դերն ու պարտականությունները:
4. Թափոնների դասակարգումը
5. Թափոնների նվազեցման ընթացակարգը
6. Թափոնների առանձնացման այդ թվում պիտակավորման և գունային կոդավորման ընթացակարգը:
7. Բժշկական թափոնների վարման, պահման, փոխադրման, վնասազերծման և վերջնական հեռացման ընդհանուր պատկերացումը:
8. Թափոնների թափվածքներին և պատահարներին վերաբերող ընդհանուր մաքրման, ախտահանման և անկանխատեսելի դեպքերի ընթացակարգեր:
9. Վարակիչ թափոնների հետ պատահական շփումների և սխալ հավաքման, վարման կամ վնասազերծման գործողությունների մասին հաղորդելու ընթացակարգը:
Առողջապահական աշխատողների համար լրացուցիչ թեմաներից են`
1. Ինչպես զանազանել տարբեր տեսակի բժշկական թափոնները:
2. Յուրաքանչյուր տեսակի բժշկական թափոնների տեսակները:
3. Սրածայր թափոնների հետ գործ ունենալու ժամանակ հատուկ նախազգուշական միջոցառումները` ՚Արգելվում է սրածայրերի բեռնարկղերը չափից շատ լցնել: Արգելվում է ասեղների ձեռքով հեռացումը ներարկիչներից կամ դրանց կրկնակի փակումը կափարիչովՙ:
4. ՚Արգելվում է վարակիչ թափոնների պարկից կամ բեռնարկղից առարկաներ հեռացնելը: Եթե վարակիչ թափոն է պատահաբար դրվում սովորական աղբի պարկի մեջ ապա այդ ամբողջ պարկը դրվում է որպես հավանական վարակիչ թափոնՙ:
5. ՚Արգելվում է վտանգավոր քիմիական թափոնների, /օրինակ սնդիկի, ֆորմալդեհիդի և այլն/ խառնումը հավանական վարակիչ թափոնների հետՙ:
Թափոնների հետ գործ ունեցողները և վնասազերծման տեխնոլոգիա իրականացնողները ստանում են խորացված ուսուցում, որում բացի ընդհանուր թեմաներից ընդգրկվում են`
1. Թափոնների վարման, այդ թվում պարկերում և կոնտեյներներում թափոնների տեսակների ըստ գույների և պիտակների ճանաչման հատուկ ընթացակարգեր, ինչպես և երբ են պարկերը ամուր փակվում, ինչպես են պարկերը բարձրացվում, ինչպես պարկերը բռնել, սրածայրերի կոնտեյներների հետ վարվելու ընթացակար•եր և այլ հարցեր:
2. Բժշկական թափոնների պահեստավորման /եթե պետք է/ և փոխադրման հատուկ ընթացակարգեր այդ թվում` ինչպես թափոնները առանձնացված պահել, պարկերի բեռնավորում և սայլերի ճիշտ օգտագործում:
3. Պաշտպանական հանդերձանքի, օրինակ ձեռնոցների, ռեսպիրատորների, անվտանգ գործածություն և օգտագործում:
4. Անհետաձգելի արձագանք թափված թափոնների և այլ պատահարների դեպքում:
5. Աշխատանքի անվտանգություն, առողջության և վնասազերծման տեղնոլոգիայի հետ կապված շրջակա միջավայրին վերաբերող հարցեր:
Վնասվածքների, արյան կամ այլ կենսանյութերի հետ շփման դեպքում անհրաժեշտ միջոցառումները
Մաշկի ամբողջականության խախտումով ուղեկցվող վթարային իրավիճակներում /ծակոց, կտրվածք և այլն, նաև կենսանյութով մաշկի լորձաթաղանթների աղտոտման դեպքում պետք է իրականացվեն անհետաձ•ելի կանխար•ելիչ միջոցառումներ: Այդ նպատակով յուրաքանչյուր աշխատատեղում մշտապես պետք է լինի հետևյալ պարունակությամբ դեղատուփ.
- <<մատիկներ>> կամ ձեռնոցներ
- կպչուն սպեղանի
- մկրատ
- բամբակ
- 70° էթիլ-սպիրտ
- յոդի 5%-անոց լուծույթ
- ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ
- ալբուցիդ` 20-30%-անոց
Բժշկական միջամտություն կատարելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ շտապ օգնության դեղտուփն առկա է:
Արյունով կամ այլ կենսահեղուկներով ձեռքերի աղտոտման դեպքում /առանց մաշկի վնասման/ անհրաժեշտ է անհապաղ լվանալ հոսող ջրով և օճառով, ապա աղտոտված մակերեսը մշակել որևէ աղտազերծող նյութով /ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ, 70°սպիրտ/:
Սուր գործիքներով մաշկը վնասելիս անհրաժեշտ է մաշկն ախտահանել 70°սպիրտով, լվանալ հոսող ջրով և օճառով, ապա նորից մշակել 70° սպիրտով և յոդի 5%-անոց լուծույթով:
Լորձաթաղանթների վրա արյուն կամ այլ կենսահեղուկներ ընկնելու դեպքում անհրաժեշտ է համապատասխանաբար բերանի խոռոչը ողողել 70° սպիրտով, քթի խոռոչի մեջ կաթեցնել 20-30%-անոց ալբուցիդ, աչքերը լվանալ ջրով և կաթեցնել 20-30%-անոց ալբուցիդ:
Թափոնի առաջացման վայր
|
Սկիզբը “--------“-------” 20
|
Թափոնի առաջացման վայր
|
Սկիզբը “--------“-------” 20
|
Իրավական ակտ
- ԲԿ-ում իրականացնել պացիենտների հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների արդյունքում առաջացած թափոնների հավաքում /տարանջատում/- բժշկական թափոններն առանձնացնել ըստ տեսակի և մեկուսացնել դրանց համար հատուկ նախատեսված տարողություններում և բեռնարկղներում` բացառելով դրանց միմյանց խառնումը :
- Բժշկական թափոնները տարողությունների մեջ տեղադրելուց հետո աշխատանքային օրվա վերջում /հերթափոխի ավարտին/ հերմետիկորեն փակել, կնքել, լրացնել պիտակ համապատասխան բովանդակությամբ /տեղադրված բժշկական թափոնի տեսակը, դրա` տարողությունում տեղավորելու կոնկրետ ժամը, օրը, ամիսը, տարեթիվը, բժշկական թափոն հավաքելու, տեղադրելու, փակելու և տեղափոխելու պարտականություն ունեցող աշխատողի անունը և ազգանունը, կազմակերպության անվանումը/: Տեղափոխել բժշկական թափոնների ժամանակավոր պահման հատուկ տարածք:
- Վարակիչ թափոնները ժամանակավոր պահման հատուկ տարածքում պահել ձմռանը` 72 ժամից, ամռանը` 48 ժամից ոչ ավել, պահման ժամկետը հաշվառկել` սկիզբ ընդունելով դրանք տարողության մեջ տեղադրելու օրը:
- Բժշկական թափոնների գոյացման տեղերում և ժամանակավոր պահման հատուկ տարածքում վարել հատուկ մատյաններ, որտեղ նշել բժշկական թափոնի տեսակը, դրա հավաքման և գոյացման տեղից հեռացման ամսաթիվը, ժամանակավոր պահման հատուկ տարածքում տեղադրման սկիզբը և հատուկ տարածքից փոխադրելու ամսաթիվը:
Բժշկական թափոնների գործածության պատասխանատու անձի պարտականությունները
- Նշանակել բժշկական թափոնների գործածության պատասխանատու անձ Բժշկական թափոնների գործածության պատասխանատու անձին` կանոնավոր /տարին մեկ անգամ/ վերանայել և վերստուգել /եթե դրա անհրաժեշտությունը կա/ թափոնների գործածության իրավական ակտը:
- Մշտադիտարկել և գնահատել թափոնների գործածության և հեռացման աշխատանքները, այդ թվում՝ վտանգների գնահատումը:
- Ապահովել համապատասխան պարագաների առկայությունը:
- Ապահովել թափոնների քանակների և առաջացած տեսակների, դժբախտ պատահարների, անսովոր աշխատանքային դեպքերի մասին գրանցումները:
- Հսկել ուսուցման ծրագիրը և ապահովել, որ ամբողջ անձնակազմի իրազեկվածությունը:
ԲԿ-ում առաջացող թափոնների տեսակները
20. Վարակիչ թափոններ`
- ախտաբանաանատոմիական թափոններ - այլ գործընթացների ընթացքում հեռացված հյուսվածքներ, արյուն, կենսաբանական հեղուկներ
- մկիկրոկենսաբանական հեղուկներ – լաբորատոր աշխատանքի համար նախատեսված վարակիչ հիվանդությունների հարուցիչների կուլտուրաներ և շտամներ, վարակիչ հիվանդներից առաջացած թափոն արտաթորանքներ, վարակված կամ վիրաբուժական վերքերի վիրակապեր, մարդու արյամբ կամ կենսաբանական այլ հեղուկներով աղտոտված հագուստ, միանվագ օգտագործման սրբիչներ, խալաթներ, ձեռնոցներ և լաբորատոր խալաթներ, ցանկացած միանվագ օգտագործման գործիք կամ առարկա, որը շփում է ունեցել մարդկանց հետ
- կենսաբանական հեղուկներ - հեղուկներ, որոնք իրենց մեջ կարող են վարակիչ հիվանդությունների հարուցիչներ պարունակել, արյուն, արյան բաղադրամասեր, ավիշ, կենսաբանական հեղուկներով աղտոտված առարկաներ, նյութեր, փափուկ գույք
- սրածայր թափոններ - կրկնակի օգտագործման կամ վերամշակման ոչ ենթակա ներարկիչներ, ներարկման ասեղներ, կոտրված կամ չկոտրված ապակի, սրվակներ և այլն
- Դեղագործական թափոններ - ժամկետանց և օգտագործման ոչ պիտանի դեղեր և դեղագործական ապրանքներ:
Բժշկական թափոնների հավաքումը /տարանջատումը/ և մեկուսացման տարողությունները
Բժշկական թափոնների գոյացման վայրերում դրանք առանձնացնել ըստ տեսակի, տեղադրել համապատասխան տարողությունների և բեռնարկղների մեջ, մեկուսացնել, հերթափոխի ավարտին տեղափոխել ժամանակավոր պահման հատուկ տարածք
- Ախտաբանաանատոմիական թափոնները - տեղադրել կարծր, կափարիչ ունեցող, դիմացկուն, արտահոսք չունեցող բազմակի օգտագործման տարողությունների մեջ, որոնց գույնը հակադրվի կենսաբանական վտանգի նշանի և <<Վարակիչ թափոն>> մակնշումը կրող բառերի գույնին: Բազմակի օգտագործման տարողության մեջ նախապես տեղադրել մեկանգամյա պոլիէթիլենային կուտակման պարկ, որն աշխատանքային օրվա վերջում /հերթափոխի ավարտին/ հերմետիկորեն փակել, ամրացնել համապատասխան պիտակ:
- Կենսաբանական հեղուկներ - տեղադրել կարծր, կափարիչ ունեցող, դիմացկուն, արտահոսք չունեցող բազմակի օգտագործման տարողությունների մեջ, որոնց գույնը հակադրվի կենսաբանական վտանգի նշանի և <<Վարակիչ թափոն>> մակնշումը կրող բառերի գույնին:
- Սրածայր թափոններ - գոյացման վայրում, օգտագործումից անմիջապես հետո տեղադրել մեկանգամյա օգտագործման կարծր /պլաստիկ շիշ կամ ստվարաթղթե դիմացկուն արկղ/ `կենսաբանական վտանգի նշանը և <<Զգույշ սրածայրեր>> մակնշումը կրող տարողությունների մեջ: Արգելվում է տեղադրելուց առաջ ներարկիչների ասեղների կրկնակի փակելը կափարիչով և/կամ ախտահանելը: Բազմակի օգտագործման տարողության մեջ նախապես տեղադրել մեկանգամյա պոլիէթիլենային կուտակման պարկ, որն աշխատանքային օրվա վերջում /հերթափոխի ավարտին/ հերմետիկորեն փակել, ամրացնել համապատասխան պիտակ:
Հերթափոխի ավարտին տարողությունները տեղափոխել ժամանակավոր պահման հատուկ տարածք, լվանալ, ախտահանել ձեռքերը:
Գունային կոդավորում
Պարկերը և բեռնարկղերը տեսանելիորեն ճանաչելու և տարանջատումը հեշտացնելու համար օգտագործել հետևյալ գունային կոդավորումը`
-Դեղին կամ կարմիր-վարակիչ թափոններ
-Սև-կենցաղային թափոններ
-Շականակագույն-դեղագործական թափոններ
Բժշկական թափոնների գործածության մեջ ներգրավված աշխատողների անվտանգությունը
1. Բժշկական թափոնների գործածության մեջ ներգրավված աշխատողները դրանց հավաքման, ժամանակավոր պահման, փոխադրման, վնասազերծման և թաղման ողջ ընթացքում պարտավոր են կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ և հատուկ արտահագուստ: Ձեռնոցները հանելուց հետո ձեռքերը պետք լվանան օճառով, հոսող ջրի տակ: Պատռված ձեռնոցները պետք է անմիջապես փոխարինվեն նոր, չօգտագործված ձեռնոցներով և խոտանվեն` բացառելով դրանց կրկնակի օգտագործումը:
2. Աէրոզոլային, գոլորշիացման և ցայտելու հավանականություն ունեցող բժշկական թափոնների գործածությանը մասնակցող աշխատողները պարտավոր են կրել դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ, հատուկ անջրաթափանց արտահագուստ, կոշիկներ:
3. Վարակիչ թափոնների գործածության մեջ ներգրավված աշխատողները ընդգրկվում են նպատակային խմբում և պատվաստվում են համաճարակային ցուցումով:
4. Բժշկական թափոնների գործածության մեջ ներգրավված աշխատողները ենթարկվում են պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2003թ N 347-Ն և 15.07.2004թ N 1089-Ն որոշումների:
5.Բժշկական թափոնների գործածության մեջ ներգրավված աշխատողները թափոնների գործածության հետևանքով ստացված վնասվածքների դեպքում պարտավոր են դրա մասին հաղորդել տնօրինությանը և համաճարակաբանին: / առաջին բուժ օգնություն, հետագա բժշկական հսկողություն, լաբորատոր հետազոտություններ և հնարավոր կանխարգելիչ բուժում կազմակերպելու համար:
Թափոնների գործածության պատասխանատու անձի հատուկ պարտականություններն են`
Նպաստել թափոնների կառավարման հանձնաժողովի անդամների հաղորդակցմանը` ապահովելով ճշգրիտ ընթացակարգերի իրականացումը`
1. Մշտադիտարկել և գնահատել թափոնների գործածության և հեռացման աշխատանքները, այդ թվում վտանգների գնահատումը:
2. Ապահովել համապատասխան պարագաների առկայությունը:
3. Ապահովել թափոնների քանակների և առաջացած տեսակների, դժբախտ պատահարների, անսովոր աշխատանքային դեպքերի մասին գրանցումները:
4. Հսկել ուսուցման ծրագիրը և ապահովել, որ ամբողջ անձնակազմն իրազեկ լինի բժշկական թափոնների բնագավառում իր ունեցած պարտականությունների մասին:
5. Բժշկական թափոնների անվտանգ գործածության պահանջների ուսուցում անց կացնել աշխատակիցների համար, որոնց աշխատանքային պարտականություններն առնչվում են բժշկական թափոնների գործածության հետ, ինչպես նաև նոր ընդունվող յուրաքանչյուր աշխատակցի հետ:
6. Արգելվում է բժշկական թափոնների անվտանգ գործածության կարգը ուսուցում չանցած աշխատողների մասնակցությունը բժշկական թափոնների գործածությանը:
Միջոցառումներ անկանխատեսելի դեպքերի ժամանակ
Այն դեպքում, երբ տեղի է ունենում բժշկական թափոնների արտահոսք, աշխատողը վնասվել է բժշկական թափոնների գործածության հետևանքով, անհրաժեշտ է`
- Արյան, կենսաբանական հեղուկների, քիմիական նյութերի կամ այլ հնարավոր վտանգավոր նյութերի դուրս թափվածքը մաքրելիս, օգտագործել անձնական պաշտպանական հանդերձանք` ձեռնոցներ և գոգնոց, եթե որևէ ցայտումի վտանգ կա, ապա օգտագործել աչքի պաշտպանող պարագաներ` ակնոցներ: Թունավոր գոլորշիների կամ փոշու հնարավոր առկայության դեպքում անհրաժեշտ է կրել ռեսպիրատորներ:
- Պինդ մնացորդները հավաքել համապատասխան գործիքի օգտագործմամբ, օրինակ` բահի:
- Թափված վարակիչ թափոնների առկայության դեպքում հատակը մաքրել և ախտահանել` թափոնները հավաքելուց հետո:
- Թափոնների թափվածքը մաքրելու համար ժամանակավոր պահման հատուկ տարածքում պահել մաքրման հավաքածու հետևյալ պարունակությամբ` միանվագ օգտագործման ձեռնոցներ, դեմքի դիմակ, անվտանգության ակնոցներ, բահ, փոքր շերեփ, մաքրող լաթեր, ներծծող բարձիկներ,սնդիկի թափվոծքը հավաքելու նյութ /դեղորայքի կաթոցիչներ, ներարկիչ, ասպիրատորի շիշ, կամ կաթոցիչ` սնդիկի գնդիկները ներքաշելու համար; անջրաթափանց, ջրով լցված պինդ պլաստմասսայե կոնտեյներ; շերեթ կամ կարտոն` սնդիկի մեծ գնդիկները հավաքելու համար; ծծումբի փոշի/, թղթե սրբիչներ, քլորակիր և տարողություն` ախտահանող լուծույթ պատրաստելու համար, ախտահանիչ լաթեր, լրացուցիչ պարկեր, առաջին բուժօգնության հավաքածու և կենսաբանական վտանգի նշաններ: Ասեղով ծակվելու վնասվածքի դեպքում անհրաժեշտ է ծակվելու տեղը լվանալ և ամբողջությամբ մաքրել:
Անհրաժեշտ միջոցառումները վնասվածքների, արյան և այլ կենսանյութերի հետ կոնտակտի ժամանակ
Մաշկի, լորձաթաղանթների ցանկացած վնասումը և աղտոտումը արյունով կամ այլ կենսանյութով դիտարկվում է որպես հնարավոր շփում վարակիչ հիվանդության հարուցիչի հետ:
Միջոցառումները ասեղով կամ այլ սուր գործիքով վնասվելուց հետո
1. Վնասված մակերեսն անհապաղ լվանալ օճառով:
2. Վնասված մակերեսը պահել հոսող ջրի տակ (մի քանի րոպե կամ մինչև արյունահոսության դադարումը), որպեսզի ապահովվի արյան ազատ արտահոսքը վերքից:
3. Չի կարելի օգտագործել ուժեղ ազդող միջոցներ (սպիրտ, գունազրկող լուծույթներ, յոդ), քանի որ նրանք կարող են գրգռել վերքային մակերեսը և վատացնել դրա վիճակը:
4. Չի կարելի սեղմել կամ շփել վնասված մակերեսը:
5. Չի կարելի վերքից արտածծել արյունը:
Միջոցառումները արյան կամ այլ կենսանյութի ցայտացրման դեպքում
Ցայտացրում չվնասված մաշկի վրա
6. Անհապաղ լվանալ աղտոտված մակերեսը:
7. Չի կարելի օգտագործել ուժեղ ազդող միջոցներ (սպիրտ, գունազրկող լուծույթներ, յոդ), քանի որ նրանք կարող են գրգռել աղտոտված մակերեսը:
8. Օգտագործել թույլ ախտահանող լուծույթներ (քլորհեքսիդին գլյուկոնատի 2-4%-անոց լուծույթ):
9. Չի կարելի սեղմել կամ շփել վնասված մակերեսը:
10. Չի կարելի կապել:
Ցայտացրում աչքի մեջ
11. Անհապաղ լվանալ աչքը ջրով կամ ֆիզլուծույթով, լվանալիս ժամանակ առ ժամանակ կոպերը զգուշորեն բարձրացնել, որպեսզի դրանց տակ նույնպես լվացվի:
12. Չհանել կոնտակտային ոսպնյակները լվանալու ժամանակ, քանի որ դրանք պաշտպանիչ շերտ են ստեղծում: Աչքերը լվալուց հետո կոնտակտային ոսպնյակները հանել և մշակել, ինչպես սովորաբար, որից հետո նրանք անվտանգ են:
13. Չի կարելի աչքերը լվանալ օճառով կամ ախտահանող լուծույթով:
Ցայտացրում բերանի մեջ
14. Անհապաղ թքել բերանն ընկած հեղուկը:
15. Բերանը ողողել ջրով կամ ֆիզլուծույթով և նորից թքել: Կրկնել ողողումները մի քանի անգամ:
16. Չի կարելի ողողման համար օգտագործել օճառ կամ ախտահանող լուծույթ:
17. Պատահարների հաշվառման մատյանում գրանցման են¬թակա են այն դեպքերը, որոնք կապված են վերքային մակերեսի կամ լորձաթաղանթի վրա արյան կամ այլ կենսահեղուկների ներթափանցման հետ, ծակող-կտրող գործիքներով մաշկի ամբողջականության խախտման հետ և այլն:
Թափոնների հետ գործ ունենալու դեպքում
նախաշգուշական միջոցառումները
- Արգելվում է սրածայրերի բեռնարկղերը չափից շատ լցնել:
- Արգելվում է ասեղների ձեռքով հեռացումը ներարկիչներից կամ դրանց կրկնակի փակումը կափարիչով:
- Արգելվում է վարակիչ թափոնների պարկից կամ բեռնարկղից առարկաների հեռացնելը: Եթե վարակիչ թափոն է պատահաբար դրվում սովորական աղբի պարկի մեջ, ապա այդ ամբողջ պարկը դիտվում է որպես հավանական վարակիչ թափոն:
- Արգելվում է վտանգավոր քիմիական թափոնների, օրինակ, սնդիկը, ֆորմալդեհիդը և այլն, խառնումը հավանական վարակիչ թափոններ հետ:
Թափված սնդիկի մաքրման
պարագաների օգտագործումը
Մինչև սնդիկի կենտրոնացված օգտահանման, վերավնասազերծման կամ հատուկ կառուցված պահեստային շինության առկայությունը, խորհուրդ է տրվում, որպեսզի ամբողջ հեղուկ սնդիկը հավաքվի անթափանց կարծր պլաստմասսայից պատրաստված տարողության մեջ, որը պարունակում է բավարար քանակությամբ ջուր, որպեսզի կանխվի սնդիկի գոլորշացումը տարողության օդային տարածքում:
Տարողությունները պահվում են փակ վիճակում, «ՍՆԴԻԿԻ ԹԱՓՈՆ» պիտակով, և պահվում են կողպված արկղերի կամ պողպատե գլանների մեջ` անթույլատրելի նյութերի ներթափանցումը կանխելու համար: Իդեալականորեն, արկղերը կամ պողպոտե գլանները օդափոխվում են դեպի դրսի օդ: Եթե ապակե շշեր են օգտագործվում, ապա շշերը դրվում են պլաստմասսայից պատրաստված կոնտեյներների մեջ, որպեսզի չկոտրվեն: Այլընտրանք է սնդիկի պատիճավորումը` օգտագործելով վաճառվող ամալգամայի փոշի կամ փոշիացված ծծումբ` դարձնելով այն պինդ զանգված և նվազեցնելով գոլորշացումը պահեսավորման ժամանակ: Արդյունքում ստացվող ամալգաման/սնդիկահալվածքը պահվում են փակ, պիտակավորված տարողությունների կամ բեռնարկղերի մեջ:
Թափված սնդիկը հավաքելու ընթացակարգերի հիմնական տարրերից են.
1) Որոշել թափված սնդիկի տարածվելու չափը,
2) Անմիջական տարածքը էվակուացնել, սահմանափակել մարդկանց մուտքը, փակել դռները և ժամանակավորապես դադարեցնել տեղական օդափոխությունը` թույլ չտալով գոլորշիների տարածումը,
3) Կրել անձնական պաշտպանական հանդերձանք, օրինակ՝ ռետինե ձեռնոցներ և գոգնոց (հեռացնել բոլոր զարդեղենը` թույլ չտալով, որպեսզի սնդիկը վերածվի ամալգամայի՝ շփվելով որևէ թանկարժեք մետաղի հետ),
4) Օգտագործել փոքր շերեփ, կարտոնե կամ ծալավոր թուղթ` սնդիկի մեծ գնդիկները հավաքելու և նրանց կարծր, պլաստմասսայից պատրաստված, ջրով տարողության մեջ տեղադրելու համար,
5) Օգտագործել դեղորայքի կաթոցիչ, ներարկիչ, ասպիրատոր շիշ կամ պիպետ` կլանելու համար մնացյալ սնդիկի բոլոր փոքրիկ կաթիլները, որոնք ընկել են գորգերի տակ կամ հատակի ճեղքերի մեջ [Ուշադրություն. արգելվում է օգտագործել փոշեծծիչ, քանի որ այն սնդիկի գոլորշին կտարածի սենյակի մեջ], եթե անհրաժեշտ է, ապա օգտագործեք կպչուն ժապավեն` փոքր գնդիկները հեռացնելու համար,
6) Ամբողջ սնդիկը տեղավորել անօդաթափանց պլաստմասսայից պատրաստված, ջրով լցված տարողության մեջ,
7) Մանրազնին մաքրել ձեռքերը և անձնական պաշտպանական հանդերձանքը,
8) Բացել պատուհանները և օդափոխել տարածքը մեխանիկական օդափոխիչներով առնվազն 24 ժամ` արտաքին օդ մղելով և նվազեցնելով մնացորդային գոլորշու կոնցենտրացիաները,
9) Ամուր փակել, պիտակավորել և պահեստավորել տարողությունը: