Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծման մշակմանը եվ մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ

Գնալ կայք

Բժշկական իրերի դասակարգում

«Ցածր վտանգավորության»
շփվում են առողջ մաշկի հետ, չեն շփվում լորձաթաղանթների հետ
Ստետոսկոպներ, ճնշաչափ, ճնշաչափի բազկակալ, տականոթներ, անութափոսային ջերմաչափեր, հարմահճակալային պահարաններ, կահույք, հատակ, հենակներ, սպիտակեղեն, մահճակալ, սպասք
Ցածր մակարդակի ախտահանում

«Վտանգավոր»
շփվում են լորձաթաղանթի կամ վնասված մաշկի հետ
Ներդիտակներ, շնչական և անզգայացման սարքեր, աղիքային ջերմաչափեր, հեշտոցային զննման բժշկական իրեր, ԼՕՌ բաժանմունքի թվարկված գործիքները, ատամնաբուժական և գինեկոլոգիական գործիքներ և բժշկական իրեր, մարմնի մաշկի, եղունգների խնամքի, դաջվածքի համար օգտագործվող իրեր
Բարձր մակարդակի ախտահանում


«Խիստ վտանգավոր»
թափանցում են նորմայում մանրէազերծ օրգաններ, հյուսվածքներ, խոռոչներ կամ անոթային համակարգ
Իմպլանտներ, շեղբեր, ասեղներ, այլ վիրաբուժական բժշկական իրեր, անոթային և միզային կատետրներ, քիթ-կոկորդ ականջաբանական բաժանմունքի թվարկված գործիքները, ատամնաբուժական և գինեկոլոգիական գործիքներ և իրեր
Մանրէազերծում

Արյունով և/կամ այլ կենսաբանական հեղուկներով աղտոտված բժշկական իրերը օգտագործումից անմիջապես հետո ենթարկվում են մաքրման` օտար նյութերի` ներառյալ կենցաղային աղտոտվածության, փոշու, միկրոօրգանիզմների և օրգանական նյութերի հեռացման նպատակով, որն իրականացվում է ջրի, լվացող հեղուկի կամ ֆերմենտային նյութերի միջոցով` դրանց կից հրահանգներին համաձայն՝ խստորեն պահպանելով խտությունը, պահաժամը և ջերմաստիճանը

Բժշկական իրերի մաքրումն իրականացվում է երկու եղանակով` մեքենայացված` ուլտրաձայնային սարքերի կամ լվացող մեքենաների միջոցով և ձեռքով:

Ձեռքով մաքրման են ենթարկվում նուրբ, բարդ կառուցվածք ունեցող, ջերմության ու խոնավության նկատմամբ զգայուն բժշկական իրերը:

Բժշկական իրերի ախտահանման մեթոդներն են.


1) ֆիզիկական մեթոդ՝ իրականացվում է եռացման, գոլորշային և տաք օդային եղանակներով
2) քիմիական մեթոդ` իրականացվում է համապատասխան խտության ախտահանիչ նյութի մեջ բժշկական իրերի ընկղմումով: Ախտահանիչ նյութը լցվում է ապակյա, պլաստմասսե կամ արծնապատ (էմալապատ) առանց վնասման տարողությունների մեջ: Ախտահանումից առաջ բժշկական իրերի քանդվող մասերը առանձնացվում են, խոռոչներն ու խողովակները լցվում են ախտահանիչ նյութով:

Մանրէազերծման օդային եղանակը կիրառվում է այն բժշկական իրերի մանրէազերծման համար, որոնք զգայուն են գոլորշու, սակայն դիմացկուն են բարձր ջերմության նկատմամբ: Օդային եղանակով մանրէազերծման ենթակա են ապակյա, մետաղական վիրաբուժական, գինեկոլոգիական և ատամնաբուժական բժշկական իրերը, ներարկման ասեղները և սիլիկոնային ռետինից կազմված բժշկական իրերը:

Օդային եղանակով բժշկական իրերի մանրէազերծումը կատարվում է օդային մանրէազերծող սարքերում` չորացման պահարաններում: Դրանցում մանրէազերծող գործոնը չոր տաք օդն է՝ 160 կամ 180 աստիճան տաքության (+160C - 150 րոպե կամ +180C - 60 րոպե պահաժամով) պայմաններում:

ՕԶՈՆԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
 Օզոնային եղանակով մանրէազերծումն իրականացվում է հատուկ օզոնային մանրէազերծող սարքերում: Դրանցից յուրաքանչյուրում բժշկական իրերի մանրէազերծման պահաժամը և փաթեթավորման պահանջները տարբեր են և կատարվում են սարքը արտադրողի հրահանգներին համապատասխան:
Օզոնային եղանակով մանրէազերծման են ենթարկվում պարզ կառուցվածք ունեցող չժանգոտվող մետաղից, տիտանից, կերամիկայից, ապակուց, տեֆլոնից, սիլիկոնից, պոլիպրոպիլենից, պոլիէթիլենից, ակրիլից պատրաստված բժշկական իրերը:

Եռացման եղանակ՝ կիրառվում է ապակե, մետաղական, ջերմակայուն պոլիմերային նյութերից, ռետինե, լատեքսից  պատրաստված բժշկական իրեր ախտահանման համար: Ախտահանիչ գործոնն է՝ թորած ջուր, կամ ջրին ավելացրած կերակրի սոդա./ 2 %- լ-թ/ ,
Ջերմաստիճան 99 ± 1 օ C
 Ախտահանման տևողություն՝ 15-ից 30ր (+5- ից 10ր) րոպե 

Գոլորշային եղանակով մանրէազերծված բժշկական իրերի պահպանման ժամկետները պայմանավորված են մանրէազերծման տուփի և փաթեթավորման տեսակով: Կախված նրանից, թե մանրէազերծման տուփում բժշկական իրերը փաթեթավորված են, թե ոչ, դրանց պահպանման տևողությունը կազմում է.
 1) ցանկացած տեսակի մանրէազերծման տուփում, մեկ անգամ այն բացելուց հետո մանրէազերծ բժշկական իրերը պահվում են մինչև 24 ժամ,
 2) չբացված` առանց ֆիլտրի մանրէազերծման տուփում - 72 ժամ,
3) չբացված` ֆիլտր ունեցող մանրէազերծման տուփում - 21 օր,
4) առանց փաթեթավորման մանրէազերծման տուփում մանրէազերծված բժշկական իրերը դասավորվում են մանրէազերծ սեղանի վրա, որի օպտիմալ տևողությունը 6 ժամ է,
5) մանրէազերծ սեղանը պատրաստելուց անմիջապես հետո նշվում է պատրաստման ամիսը, ամսաթիվը, ժամը:


Գոլորշային եղանակով մանրէազերծված բժշկական իրերի պահպանման ժամկետները պայմանավորված են մանրէազերծման տուփի և փաթեթավորման տեսակով: Կախված նրանից, թե մանրէազերծման տուփում բժշկական իրերը փաթեթավորված են, թե ոչ, դրանց պահպանման տևողությունը կազմում է.
 1) ցանկացած տեսակի մանրէազերծման տուփում, մեկ անգամ այն բացելուց հետո մանրէազերծ բժշկական իրերը պահվում են մինչև 24 ժամ,
 2) չբացված` առանց ֆիլտրի մանրէազերծման տուփում - 72 ժամ,
3) չբացված` ֆիլտր ունեցող մանրէազերծման տուփում - 21 օր,
4) առանց փաթեթավորման մանրէազերծման տուփում մանրէազերծված բժշկական իրերը դասավորվում են մանրէազերծ սեղանի վրա, որի օպտիմալ տևողությունը 6 ժամ է,
5) մանրէազերծ սեղանը պատրաստելուց անմիջապես հետո նշվում է պատրաստման ամիսը, ամսաթիվը, ժամը:


Մանրէազերծման գոլորշային եղանակը կիրառվում է բարձր ջերմաստիճանի և խոնավության նկատմամբ կայուն բժշկական իրերի և փափուկ գույքի մանրէազերծման համար: Այն իրականացվում է գոլորշային մանրէազերծող սարքերում (ավտոկլավ)` սարքերին կից հրահանգին համապատասխան: Գոլորշային եղանակով մանրէազերծման են ենթարկվում վիրաբուժական, կոռոզիայի նկատմամբ կայուն և ապակյա, լատեքսից, պլաստմասսայի որոշ տեսակներից կազմված բժշկական իրերը, ինչպես նաև վիրակապական փափուկ գույքը, կարանյութերը, ռետինե իրերը (ձեռնոցներ, խողովակներ, կաթետերներ, զոնդեր և այլն):

Գոլորշային եղանակով բժշկական իրերի մանրէազերծումը կատարվում է. 1) մանրէազերծման տուփերի մեջ առանց փաթեթավորման, 2) մանրէազերծման տուփերի մեջ փաթեթավորված վիճակում

Քիմիական մեթոդ` իրականացվում է համապատասխան խտության ախտահանիչ նյութի մեջ բժշկական իրերի ընկղմումով: Ախտահանիչ նյութը լցվում է ապակյա, պլաստմասսե կամ արծնապատ (էմալապատ) առանց վնասման տարողությունների մեջ: Ախտահանումից առաջ բժշկական իրերի քանդվող մասերը առանձնացվում են, խոռոչներն ու խողովակները լցվում են ախտահանիչ նյութով:
Քիմիական մեթոդով մանրէազերծումը իրականացվում է քիմիական նյութերի լուծույթներում, գազային և պլազմային մանրէազերծող սարքերում:
Քիմիական նյութերի լուծույթներով մանրէազերծվում են ջերմազգայուն բժշկական իրերը, որոնք կառուցված են այնպիսի նյութից, որը թույլ է տալիս դրանք ընկղմել քիմիական նյութերի լուծույթների մեջ:

մանրէազերծող նյութի մնացորդները բժշկական իրերի վրայից լվացվում են առատ մանրէազերծ ջրով` ասեպտիկ պայմաններում,

քիմիական նյութերի լուծույթներում մանրէազերծված բժշկական իրերը լվացվում են մանրէազերծ ջրով և անմիջապես օգտագործվում կամ դասավորվում են մանրէազերծ սեղանի վրա և օգտագործվում 24 ժամվա ընթացքում կամ տեղադրվում են մանրէազերծ տուփերում (բիքսերում) մանրէազերծ սավանով կամ թանզիֆե անձեռոցիկով փաթաթված` պահպանելով տվյալ տեսակի բիքսի պահպանմանը ներկայացվող պահանջները` կից հրահանգի համաձայն,

քիմիական նյութերի լուծույթներով մանրէազերծումը կատարվում է հերմետիկ փակվող ապակյա, մետաղյա, ջերմակայուն պլաստմասսե, արծնապատ (առանց վնասման) տարողություններում,

մանրէազերծող քիմիական նյութի աշխատանքային լուծույթը պատրաստվում է նյութին կից մեթոդական հրահանգին համապատասխան,

 բժշկական իրերի բոլոր խոռոչներն ու խողովակները լցվում են աշխատանքային լուծույթով և մանրէազերծման ողջ ընթացքում գործիքի վրա ապահովվում է 1 սմ-ից ոչ պակաս լուծույթի շերտի հաստությունը:



 Էթիլեն օքսիդով մանրէազերծումը իրականացվում է ստացիոնար, ինչպես նաև շարժական գազային մանրէազերծող սարքերում` ցածր ջերմաստիճանի` շարժական սարքերում 17-23 աստիճան տաքության (+17-23C), իսկ ստացիոնար սարքերում 55 աստիճան (+55C) տաքության պայմաններում:
 Էթիլեն օքսիդով մանրէազերծման են ենթարկվում «վտանգավոր», «խիստ վտանգավոր» բժշկական իրերը, որոնք ջերմազգայուն են և ենթակա չեն ինչպես չոր օդային, այնպես էլ գոլորշային եղանակով մանրէազերծման:
 Բժշկական իրերը մինչ գազային եղանակով մանրէազերծելը չորացվում են:
 Էթիլեն օքսիդով բժշկական իրերի մանրէազերծումը իրականացվում է թղթե, մագաղաթե, կրաֆթ-թղթի երկտակ փաթեթի կամ հատուկ այդ մեթոդի համար նախատեսված փաթեթների մեջ, իսկ փաթեթների տեղափոխումը` փակ վիճակում` տուփերով կամ գործվածքե պարկերով:
 Ջրածնի գերօքսիդի հիմքի վրա մանրէազերծումը կատարվում է պլազմային մանրէազերծող սարքում` համաձայն տվյալ սարքի կից հրահանգի պահանջների:
 Պլազմային մեթոդով մանրէազերծման դեպքում ազդող միջոցը հանդիսանում է ջրածնի գերօքսիդի հիմքի վրա ցանկացած նյութ: Պլազմային մանրէազերծող սարքում մանրէազերծում են վիրաբուժական բժշկական իրերը, էնդոսկոպերը և կից գործիքները, օպտիկական սարքերը, թելավոր լուսային լարերը, զոնդերը և հաշվիչները, էլեկտրական լարերը և մալուխները և այլ մետաղական, լատեքսային, պլաստմասսե, ապակյա և կայծքարե սարքերը:
 Պլազմային մանրէազերծող սարքերում բժշկական իրերի մանրէազերծումն իրականացվում է չոր և ցածր ջերմաստիճանային /մինչև -55 աստիճան/ պայմաններում:

  1. Ախտահանումից հետո իրականացվում է բժշկական իրերի նախամանրէազերծման մշակում կամ վերջինս համատեղվում է նախամանրէազերծման մշակման հետ մեկ գործընթացում (կախված ձեռքային կամ մեքենայացված` համաձայն օգտագործվող սարքի շահագործման հրահանգի) եղանակներով` 
    Նախամանրէազերծման համար կարող են օգտագործվել ֆերմենտային հիմքով լվացող միջոցներ` համաձայն նյութին կից հրահանգի պահանջների:
     Բժշկական իրերի նախամանրէազերծման մշակման որակը գնահատվում է ազոպիրամային, ամիդոպիրինային կամ բենզիդինային փորձի միջոցով` արյան հետքերի որոշման համար, իսկ լվացող հեղուկում եղած հիմնային բաղադրամասերի (միայն այն դեպքում, երբ կիրառվող միջոցի աշխատանքային լուծույթի pH-ը5-ից բարձր չէ) առկայությունը ստուգվում է ֆենոլֆտալեինային փորձով` համաձայն կիրառվող միջոցների ուղեկցող հրահանգների:
    Ախտահանման, նախամանրէազերծման մշակման որակի հսկողության համար կարող են օգտագործվել նաև այլ զգայորոշիչներ (ինդիկատորներ)՝ համաձայն վերջիններիս կից հրահանգների:
     Ախտահանման, նախամանրէազերծման մշակման որակի ստուգիչ փորձը իրականացվում է ամեն օր` յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում միաժամանակ մշակված նույնանման բժշկական իրերի 1%-ը, բայց երեքից ոչ պակաս:

    Արյան հետքերի հայտնաբերման դեպքում (դրական փորձ), մշակման ենթարկված բժշկական իրերի ողջ քանակը կրկնակի մշակվում են` սկսած ախտահանման փուլից` մինչև բացասական արդյունքը:
    Լվացող միջոցի հետքերի հայտնաբերման դեպքում (դրական փորձ), մշակման ենթարկված բժշկական իրերի ողջ քանակը լվացվում է հոսող ջրով` մինչև բացասական արդյունքը:
     

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group