Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անվտանգ ներարկումների իրականացում
Գնալ կայք- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 1 հարցեր 1 րոպե
Ներարկումը բժշկական միջամտություն է՝ մարդու օրգանիզմ լուծված վիճակում դեղորայքային միջոցների ներմուծման միջոցով: Այն ներառում է.
- Միջմկանային ներարկումները՝ դեղորայքային լուծույթների ներմուծումն է մկանային հյուսվածքի մեջ: Քանի որ մկանները օժտված են արյունատար և ավշային անոթների ճյուղավորված ցանցով, ինչը ստեղծում է բարենպաստ պայմաններ դեղորայքի ներծծման համար, ապա բարդություններից խուսափելու համար միջմկանային ներարկումները խորհուրդ է տրվում իրականացնել մարմնի այն մասերում, որտեղ կա նշանակալի մկանային շերտ և որը խոշոր անոթներին և նյարդերին մոտ չի գտնվում:
- Ներերակային ներարկումները` դեղորայքի ներմուծումն է անմիջապես արյան հուն: Այս դեպքում առավել կարևոր է մանրէազերծման կանոնների պահպանումը: Ներերակային ներարկումներն առավել հաճախ իրականացվում են արմնկային փոսիկի երակների շրջանում, քանի որ դրանք ունեն ավելի մեծ տրամաչափ, տեղակայված են մակերեսային և համեմատաբար քիչ տեղաշարժվող են: Ներերակային ներարկումները կարող են իրականացվել դաստակի և նախաբազկի, ինչպես նաև ոտնաթաթի շրջանում:
- Ենթամաշկային ներարկումները` դեղորայքային լուծույթների ներմուծումն է ենթամաշկային ճարպային շերտ, որն օժտված է խիտ արյունատար ցանցով, որի շնորհիվ այդ ճանապարհով ներմուծված դեղերն ավելի արագ են ազդում բերանի լորձաթաղանթով դեղերի ընդունման համեմատ: Դրանք շրջանցում են ստամոքս-աղիքային համակարգը՝ ընկնելով անմիջապես արյան հուն: Ենթամաշկային ներարկումն իրականացվում է ամենափոքր տրամաչափի ասեղով և ներմուծում են մինչև 2 մլ դեղ, որն արագ է ներծծվում փխրուն ենթամաշկային հյուսվածքում` չթողնելով վերջինիս վրա վնասակար ազդեցություն:
Բուժանձնակազմի կողմից ներարկումների տեխնիկայի անվտանգության պահանջների խախտումները, ինչպես նաև ներարկիչների մեկ անգամից ավելի օգտագործումն (ինչպես բուժանձակազմի, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման համար դիմած անձանց շրջանում) կարող են ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման պատճառ հանդիսանալ:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) ներարկումների կրճատումը և մեկ ներարկման միջոցով (ներերակային համակարգերի, կատետրների կիրառման դեպքում) մի քանի դեղերի և դեղանյութերի ներմուծումը բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց օրգանիզմ նվազեցնում է ինչպես պացիենտների, այնպես էլ բուժաշխատողների շրջանում արյան միջոցով փոխանցվող վարակների առաջացման ռիսկը:
Անվտանգ ներարկումների իրականացումը կանխարգելում է արյան միջոցով փոխանցվող վարակները, որոնցից առավել տարածված են վիրուսային հեպատիտներ Բ-ն, Ց-ն և մարդու իմունային անբավարարության վիրուսով (այսուհետ՝ ՄԻԱՎ) պայմանավորված վարակը:
Արյան հետ պատահական շփման դեպքում հազվադեպ, բայց հնարավոր է վարակվել նաև այլ միկրոօրգանիզմներներով` ցիտոմեգալովիրուսով (ՑՄՎ), էպշտեյն-Բարրի վիրուսով (ԷԲՎ), պարվովիրուսով, դժգույն սպիրոխետով (սիֆիլիս), պլազմոդիումներով և այլն:
Բժշկական կազմակերպություններում անվտանգ բժշկական միջամտությունների իրականացման ընթացքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
- Դեղով ներարկիչը մի քանի պացիենտի ներարկման համար չի օգտագործվում (մեկ պացիենտ, մեկ ներարկիչ, մեկ ասեղ):
- Արգելվում է փոխել ասեղը ներարկչի կրկնակի օգտագործման կամ դեղորայքով ներարկիչի հաջորդիվ օգտագործման նպատակով:
- Արգելվում է օգտագործել միևնույն ներարկիչը դեղերը խառնելու և տարբեր փորձանոթներ լցնելու նպատակով:
- Պացիենտների շրջանում խաչաձև վարակումից խուսափելու համար նախընտրելի են օգտագործել միանվագ սրվակներ (վակուտայներներ):
- Բժշկական կազմակերպությունում անվտանգ ներարկումներ իրականացվում են համաձայն ներքոհիշյալ գործողությունների ստանդարտ ընթացակարգի
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐԻ |
1. Սցենար | 1) Բժշկական կազմակերպություններում անվտանգ ներարկումների իրականացում |
2. Ձեռնարկվող միջոցառումներ | 1) Բուժանձնակազմի նախապատրաստում (ձեռքերի լվացում, ախտահանում, ձեռնոցների կիրառում) 2) Պացիենտի նախապատրաստում 3) Ներարկման քայլ առ քայլ իրականացում, 4) Անձնակազմի պարտականությունների իարականցում՝ կապված անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ: |
3. Անվտանգ ներարկումների համար նախատեսված նյութեր և սարքավորումներ | 1) Բարձիկ 2) Թանզիվ, բինտ 3) Մկրատ 4) Լարան 5) Բժշկական սպիրտ 70% 6) Կպչուն սպեղանի 7) Միանվագ օգտագործման ձեռնոց, 8) Մաքուր և օգտագործված բժշկական իրերի համար թասիկներ 9) Վարակազերծ միանվագ ներարկիչ և ասեղ 10)Վարակազերծ ջուր կամ հատուկ լուծիչ 11) Սպիրտով ներծծված խծուծ 12) Սրածայրերի պահպանման համար հատուկ տարողություն: |
4. Մասնակիցներ | 1) Բժիշկ, բուժքույր |
5.Բուժանձնակազմի նախապատրաստում | 1) Բուժանձնակազմի ձեռքերի հակասեպտիկ մշակում, 2) Ձեռնոցների կիրառում, 3) Դեղորայքի հավաքում ներարկիչի մեջ՝ նախապես ստուգելով պիտանելիության ժամկետը և օդի բացակայությունը, 4) Պացիենտի ձեռքի տակ բարձիկի տեղադրում (երակային ներարկման ժամանակ), 5) Ներարկման մակերեսի ընտրություն (ներերակային ներարկման դեպքում երակի ընտրություն, լարանի կապում), 6) Ներարկման դաշտի մշակում 3 անգամ, 7) Ներարկման իրականացում: |
6.Պացիենտի նախապատրաստում | 1) Պացիենտի հոգեբանական նախապատրաստում, 2) Միջամտության նկարարգրում, 3) Դիրքի ընտրություն, 4) Պացիենտի ձեռքի տակ բարձիկի տեղադրում (երակային ներարկման ժամանակ): |
7. Անվտանգ ներարկումների իրականացման քայլ առ քայլ նկարագրում | 1) Ներարկում իրականացնող բուժանձնակազմի կողմից ստուգվում է ներարկման ենթակա անձի նշանակումների ցանկը, պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը և դեղաչափը, 2) Ստուգվում է փաթեթը` համոզվելու համար, որ այն վնասված չէ: Վնասված, պատռված կամ խոնավացած, պիտանելիության ժամկետը անցած փաթեթները խոտանվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03–Ն հրամանի պահանջների, 3) Ռետինե կափարիչով սրվակների հետ աշխատելիս մուտքի հատվածի մշակում 70%-անոց սպիրտային լուծույթով թրջված թանզիֆե կամ բամբակյա խծուծով (յուրաքանչյուր բազմակի օգտագործման սրվակի մուտքի համար օգտագործվում է միանվագ մանրէազերծ ասեղ), 4) Իրականացվում է բուժանձնակազմի ձեռքերի ասեպտիկ մշակում, 5) Բացվում է ներարկիչը պացիենտի ներկայությամբ, որպեսզի նա տեսնի, որ ներարկիչը և ասեղը նախկինում չեն օգտագործվել, 6) Ընտրվում է ներարկման մակերեսը (ներերակային ներարկման դեպքում երակի ընտրություն, լարանի կապում), 7) Դեղորայքը հավաքվում է ներարկիչի մեջ, 8) Ներարկման դաշտը մշակվում է 3 անգամ՝ ներարկման դաշտի մշակման համար նախատեսված ասեպտիկ նյութով, 9) Ներարկման իրականացում, 10) Ասեղը արգելվում է թողնել սրվակի մեջ: Ներարկումը իրականացվում է ասեղը սրվակից հանելուց հետո որքան հնարավոր է շուտ: Բազմակի օգտագործման սրվակում դեղորայքի վերականգնումից հետո փակցվում է հատուկ կպչուն թուղթ, որտեղ նշվում է` ա. դեղի պատրաստման ամսաթիվը և ժամը, բ. լուծիչի տեսակը և ծավալը, գ. վերջնական խտությունը, դ. լուծույթի պիտանելիության ժամկետը, ե. լուծույթը պատրաստող բուժաշխատողի անուն, ազգանուն, հայրանունը: 11) Այն դեղերի համար, որոնք չեն պահանջում վերականգնում, կպչուն թղթի վրա նշվում են հետևյալ տվյալները` ա. սրվակի առաջին ծակման ամսաթիվը և ժամը, բ. լուծույթը պատրաստող բուժաշխատողի անուն, ազգանուն, հայրանունը: 12) Լուծույթի պատրաստում. ա. եթե անհրաժեշտ է պատրաստել լուծույթ վարակազերծ ասեղի և ներարկչի միջոցով, ապա լուծիչը հավաքվում է ներարկչի մեջ, այնուհետև ներարկիչը ընկղմվում է միանվագ կամ բազմակի օգտագործման սրվակի մեջ և լցվում անհրաժեշտ քանակի վերականգնիչ լուծույթ, բ. սրվակը լավ թափահարվում է, մինչև բոլոր մասնիկների լիարժեք լուծվելը, գ. բազմակի օգտագործման սրվակի պարունակության վերականգնումից հետո, ասեղով ներարկիչը սրվակից հանվում է և խոտանվում սրածայրեր մակնշմամբ տարայի մեջ, 13) Անասեղ համակարգերի կիրառման դեպքում՝ ա. բազմակի օգտագործման սրվակի ռետինե կափարիչը մշակվում է սպիրտով թրջված խծուծով կամ բամբակով, բ. սրվակի համար նախատեսված ասեղը տեղադրվում է բազմակի օգտագործման սրվակի մեջ, գ. անասեղ համակարգի ներարկման հատվածը մշակվում է սպիրտի խծուծով, դ. վարակազերծ ներարկիչը փաթեթից հանվում է, ե. ներարկչի քթիկը տեղադրվում է ներարկման հատվածում, զ. ներարկիչի մեջ հավաքվում է վերականգնված դեղորայքը: |
8.Անձնակազմի պարտականություններ՝ կապված անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ | 1) Բժշկական թափոնների անվտանգ գործածության, ինչպես նաև անկանխատեսելի դեպքերի, արտակարգ իրավիճակների ժամանակ (պատահական ծակոցներ, թափոնների արտահոսք և այլն) հակահամաճարակային միջոցառումները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03–Ն հրամանի պահանջների: 2) Ձեռքերի հիգիենան իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» 2700-Ա հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցի պահանջների համաձայն: |
7. Այլ աշխատանքներ | 1) Մանրէազերծ միանվագ ներարկման սարքերի օգտագործման դեպքում` յուրաքանչյուր միջամտության համար կիրառվում է նոր սարք: 2) Բազմակի օգտագործման սրվակներ օգտագործվում են միայն այն դեպքերում, երբ այլ տարբերակ չկա: Անհրաժեշտ է. ա. բացել տվյալ դեղի միայն մեկ սրվակ՝ մեկ ընդունման համար յուրաքանչյուր սենքում, որտեղ կան պացիենտներ, բ. եթե հնարավոր է, պետք է պահել մեկ բազմակի օգտագործման սրվակ յուրաքանչյուր պացիենտի համար՝ վրան գրելով պացիենտի Ա.Ա.Հ.-ը և պահել այն բժշկական պահարանում առանձին, գ. արգելվում է պահել բազմակի օգտագործման սրվակները բաց պահարանում, որտեղ պատահական դրանք կարող են կեղտոտվել փոշով կամ այլ ցայտումներով, 3) բազմակի օգտագործման սրվակները խոտանվում են, եթե. ա. խախտված է ստերիլությունը կամ սրվակի պարունակությունը, բ. անցել է պիտանելիության ժամկետը, գ. սխալ է պահպանվել բացվելուց հետո, դ. բացելուց հետո անցել է 24 ժամ, կամ այն ժամկետը, որը նշվում է արտադրողի կողմից, ե. սրվակի վրա չկա ամսաթիվ, սխալ է պահպանվել, բաղարկվել է, կամ էլ առկա է բաղարկման ռիսկ` անկախ ժամկետից: 4) Կոտրվող գլխիկով սրվակներն ավելի նպատակահարմար է օգտագործել, քան որոնք պահանջում են մետաղյա թիթեղ բացելու համար: Վերջինիս օգտագործման դեպքում անհրաժեշտ է ապահովել մատերի չվնասվելը, օրինակ` օգտագործել փոքր խծուծ: |
8. Ընթացակարգի սահմանափակումներ
| 1) Արգելվում է՝ ա. ասեղի հպումը տարբեր մակերեսների հետ, բ. ներարկիչի կրկնակի օգտագործումը, նույնիսկ ասեղը փոխելու դեպքում գ. սրվակի հպումը ռետինե հատվածին այն սպիրտով ախտահանելուց հետո դ. միևնույն ասեղով ներարկիչի ընկղմումը տարբեր բազմակի օգտագործման սրվակների մեջ ե. պացիենտի համար արդեն օգտագործված ներարկիչի ընկղմումը բազմակի օգտագործման սրվակի մեջ զ. ներերակային լուծույթներով շշերի կամ փաթեթների, որպես մեծ քանակով պացիենտներին դեղորայքի մատուցման միջոցի կիրառումը: |