- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 1 հարցեր 1 րոպե
Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակը (այսուհետ՝ վարակ)` բժշկական օգնության և սպասարկման դիմած անձի (այսուհետ՝ պացիենտ) բժշկական օգնության և սպասարկման (բուժում, բժշկական միջամտություններ և այլն) ընթացքում կամ դրանից հետո, գաղտնի շրջանին համապատասխան ժամանակահատվածում ի հայտ եկած վարակն է, որը բացակայել է նրա մոտ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (այսուհետ` բժշկական կազմակերպություն) ընդունման կամ ոչ բժշկական կազմակերպությունում ծառայություն (կոսմետոլոգիական ծառայություն, մատնահարդարում, ոտնահարդարում, դաջվածք և այլն) ստանալու պահին կամ դրանից առաջ, ինչպես նաև՝ անձնակազմի մոտ ցանկացած վարակիչ հիվանդություն, որը նա ձեռք է բերել մասնագիտական գործունեության ընթացքում:
Վարակը ախտորոշվում է ՝ ելնելով
Կլինիկական տվյալներ |
Լաբորատոր տվյալներ |
Կլինիկական տվյալները ստանում են պացիենտի անմիջական զննման կամ նրա բժշկական քարտի կամ այլ փաստաթղթի (օրինակ՝ ջերմաստիճանային թերթի) ուսումնասիրման միջոցով: Լաբորատոր հաստատումը ներառում է տվյալ վարակը հարուցած ախտածնի հայտնաբերման և հաստատման համար կիրառելի մանրէաբանական, իմունաբանական և մոլեկուլային-գենետիկ հետազոտությունների արդյունքները: Լրացուցիչ տվյալներն ապահովվում են ախտորոշիչ հետազոտությունների այլ՝ ռենտգենաբանական, գերձայնային, ուլտրաձայնային հետազոտությունների, համակարգչային շերտագրման, միջուկա-մագնիսական ռեզոնանսի, ռադիոիզոտոպային սկանավորման, էնդոսկոպիկ, բիոպսիայի՝ այդ թվում պունկցիոն, մեթոդներով:
1 |
Այն վարակների ախտորոշման համար, որոնց կլինիկական դրսևորումները նորածինների և կրտսեր հասակի երեխաների մոտ տարբերվում են ավելի ավագ տարիքի անձանց համեմատությամբ, սահմանված են հատուկ չափանիշներ:
- Վարակ ի առկայության լիովին ընդունելի չափանիշ է հանդիսանում բժշկի
2 |
ախտորոշումը, որը հիմնված է վիրաբուժական միջամտության, էնդոսկոպիկ հետազոտության կամ այլ ախտորոշիչ գործողության ժամանակ անմիջական զննման վրա, կամ դրվել է կլինիկական տվյալների հիման վրա, եթե չկան այլ տվյալներ նման ախտորոշումը ժխտելու համար:
Վարակը գնահատվում է որպես բժշկական միջամտություններով պայմանավորված՝ հետևյալ դեպքերում.
- Վարակն առաջանում է բժշկական կազմակերպությունում, սակայն դրսևորվում է դուրս գրումից հետո՝ վարակիչ հիվանդությանը բնորոշ գաղտնի շրջանին համապատասխան,
- Վարակն առաջանում և դրսևորվում է բժշկական կազմակերպությունում,
- Վարակն առաջանում է բուժանձնակազմի մոտ՝ մասնագիտական պարտականություններ կատարելիս,
- Վարակն առաջանում է նորածինների մոտ՝ ծննդաբերական ուղիներով անցնելու արդյունքում:
Վարակների դասին չեն պատկանում այն դեպքերը, երբ վարակումը տեղի է ունենում հետևյալ դեպքերում՝
1) Վարակը կամ վարակի բարդությունը առկա է եղել արդեն պացիենտի հոսպիտալացման պահին, բացառությամբ այն դեպքերի, երբ նոր ախտածին մանրէի հայտնաբերումը կամ կլինիկական ախտանշանների բնույթի փոփոխությունը թույլ է տալիս բարձր հավանականությամբ կասկածի տակ առնել նոր վարակի ձեռք բերումը,
2) Նորածնի մոտ վարակը զարգանում և դառնում է ակնհայտ անմիջապես ծնվելուց հետո, ընդ որում, եթե հայտնի է, կամ ապացուցված է, որ վարակումը տեղի է ունեցել ծծնդաբերական ուղիներով անցնելիս, տրանսպլացենտար (ընկերքի միջոցով) (օրինակ՝ ջրծաղիկ, հերպես սիմպլեքս, տոքսոպլազմոզ, կարմրախտ, ցիտոմեգալովիրուսային վարակ և սիֆիլիս):
ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Վարակը պայմանավորված է պացիենտի՝ տվյալ բժշկական կազմակերպությունում գտնվելու հետ և համապատասխանում է ստորև նշված ստանդարտ բնորոշումներից մեկին՝
1) Ախտանշանները սկսվում են 3-րդ օրը կամ ավելի ուշ՝ պացիենտի բժշկական կազմակերպությունում հոսպիտալացման պահից (պացիենտի ընդունման պահը համարվում է առաջին օր),
2) Պացիենտը ենթարկվել է բժշկական ինվազիվ միջամտության ընդունման առաջին կամ երկրորդ օրը, և ախտանշանները ի հայտ են եկել հոսպիտալացման պահից մինչև 3-րդ օրը,
3) Պացիենտը ենթարկվել է վիրաբուժական միջամտության ընդունման առաջին կամ երկրորդ օրը, և հետվիրահատական բարդությունների ախտանշանները ի հայտ են եկել հոսպիտալացման պահից մինչև 3-րդ օրը:
Վարակը պայմանավորված է մինչ տվյալ բժշկական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստանալը նախկինում տվյալ կամ այլ բժշկական կազմակերպությունում բժշկական միջամտություններով և համապատասխանում է հետևյալ ստանդարտ բնորոշումներից որևէ մեկին՝
1) Պացիենտի մոտ առկա է վարակ բժշկական կազմակերպություն ընդունման պահին, բայց նա ոչ ուշ, քան 2 օր առաջ հոսպիտալացված է եղել այլ կամ նույն բժշկական կազմակերպությունում` անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կապակցությամբ,
2) Պացիենտը ընդունվել է հետվիրահատական վարակով՝ վերջինիս ստանդարտ բնորոշմանը համապատասխան, որը ի հայտ է եկել վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում (կամ իմպլանտի տեղադրումից հետո մեկ տարվա ընթացքում) և պացիենտի մոտ առկա են դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխան ախտանշաններ և/կամ վերջինս ստանում է հակամանրէային բուժում տվյալ վարակի կապակցությամբ,
3) Պացիենտը ընդունվել է Կլոստրիդիում դիֆիցիլե (Clostridium difficile) վարակով (կամ վերջին երկու օրվա ընթացքում ի հայտ են եկել ախտանշաններ) տվյալ կամ այլ բժշկական կազմակերպությունից դուրս գրվելուց հետո առնվազն 28 օր առաջ:
ՈՍԿՐԵՐԻ ԵՎ ՀՈԴԵՐԻ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Ոսկրերի և հոդերի վարակներին են դասվում Օստեոմիելիտը հոդի կամ հոդապարկի և միջողնային սկավառակային տարածության վարակը
Օստեոմիելիտի ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում ոսկրային հյուսվածքների ցանքից,
- Օստեոմիելիտի նշաններ, որոնք նկատվում են վիրաբուժական միջամտության ժամանակ կամ հաստատվում են հյուսվածքախտաբանական հետազոտության տվյալներով,
- Ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն այլ պատճառ՝ տենդ (> 38°C), տեղայնացված այտուց, ցավ, ջերմություն, հավանական վարակի օջախից արտադրություն և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. մանրէի անջատում արյան ցանքից,
բ. հակածինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունքներ (օրինակ՝ Հեմոֆիլուս ինֆլուենցե (Haemophilus influenzae), Ստրեպտոկոկուս պնեումոնիե (Streptococcus pneumoniae)),
գ. վարակի առկայությունը հաստատող ռենտգենաբանական հետազոտության տվյալներ:
- Սրտի վիրահատություններից հետո օստեոմիելիտով ուղեկցվող մեդիաստենիտը դիտարկվում է, որպես հետվիրահատական վարակ և վերջինիս վերաբերյալ հաղորդումը իրականացվում է սահմանված կարգով:
Հոդի կամ հոդապարկի վարակի ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում սինովիալ հեղուկի կամ սինովիալ բիոպտատի ցանքից,
- Հոդի կամ հոդապարկի վարակի նշաններ, որոնք նկատվում են վիրաբուժական միջամտության ժամանակ կամ հաստատվում են հյուսվածքախտաբանական հետազոտության տվյալներով,
- Ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն զարգացման այլ պատճառ՝ հոդացավ, հոդի այտուց, ջերմություն, հոդային հեղուկի սպառում կամ շարժումների ամպլիտուդի սահմանափակում և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. մանրադիտակային զննման ժամանակ մանրէներ և լեյկոցիտներ, որոնք տեսանելի են սինովիալ հեղուկի նմուշների մեջ՝ Գրամի եղանակով ներկելիս,
բ. արյան, մեզի կամ սինովիալ հեղուկի հետազոտությունների դրական արդյունք՝ հակածինների նկատմամբ,
գ. սինովիալ հեղուկի բջջային և կենսաքիմիական բնութագիր, որը բնորոշ է տվյալ վարակին և չի հանդիսանում հիմնական ռևմատիկ հիվանդության դրսևորում,
դ. ռենտգենաբանական հետազոտության տվյալներ, որոնք հաստատում են վարակի առկայությունը:
Միջողնային սկավառակային տարածության վարակի ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէների անջատում վիրաբուժական միջամտության ժամանակ կամ պունկցիոն բիոպսիայի մեթոդով վարակված հատվածից վերցված հյուսվածքի նմուշների ցանքից,
- Վարակի նշաններ ախտահարման հատվածում, որոնք նկատվում են վիրաբուժական միջամտության ժամանակ կամ հաստատվել են հյուսվածքախտաբանական հետազոտության տվյալներով,
- Տենդ (> 38°C), որը չի բացատրվում ոչ մի այլ հայտնի պատճառներով, կամ ցավեր ախտահարման հատվածում և վարակի առկայությունը հաստատող ռենտգենաբանական հետազոտության տվյալներ,
- Ռենտգենաբանական հետազոտության տվյալներ, որոնք հաստատում են վարակի առկայությունը,
- Տենդ (> 38°C), որը չի բացատրվում ոչ մի այլ հայտնի պատճառներով, կամ ցավեր ախտահարման հատվածում և հակածնի նկատմամբ արյան կամ մեզի հետազոտությունների դրական արդյունք (Հեմոֆիլուս ինֆլուենցե (Haemophilus influenzae), Ստրեպտոկոկուս պնեումոնիե (Streptococcus pneumoniae), Նեյսերիա մենինգիտիդիս (Neisseria meningitidis), Բ խմբի ստրեպտակոկեր (Group B. Streptococcus):
ԱՐՅԱՆ ՀՈՒՆԻ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Լաբորատոր հետազոտություններով հաստատված արյան հունի վարակների ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից որևէ մեկը՝
- Արյան ցանքում ախտածին հարուցչի հայտնաբերում,
- Պացիենտի մոտ առկա հետևյալ ախտանշաններից մեկը՝ տենդ (> 38°C), դող կամ հիպոտենզիա և 48 ժամվա ընթացքում վերցված արյան երկու նմուշներում մաշկին բնորոշ մանրէի հայտնաբերում (կոագուլազա-նեգատիվ ստաֆիլոկոկ (Coagulase-negative staphylococci), Միկրոկոկեր, (Micrococcus ), Պրոպիոնիբակտերիում ակնե (Propionibacterium acnes), Բացիլուս սպպ. (Bacillus spp.), Կորինեբակտերիաներ (Corynebacterium spp.)),
- Արյան հունի վարակների աղբյուրներն են՝
ա. կաթետերով պայմանավորված արյան հունի վարակ՝ նույն մանրէի անջատում կաթետերից, կամ ախտանշանների զարգացում կաթետերը հեռացնելուց 48 ժամվա ընթացքում,
բ. երկրորդային վարակ՝ միևնույն մանրէի անջատում վարակի այլ աղբյուրից կամ առկա է հստակ կլինիկական հաստատում, որ արյան հունի վարակը երկրորդային է պայմանավորված ինվազիվ միջամտությունով, օտար մարմնի տեղակայումով, վարակի այլ աղբյուրով՝ թոքային վարակով, միզային ուղիների, մարսողական համակարգի, հետվիրահատական, մաշկի և փափուկ հյուսվածքների, այլ՝ անհայտ ծագման վարակով:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Կենտրոնական նյարդային համակարգի կամ գլխուղեղի և ողնուղեղի թարախաբորբոքային վարակներին են դասվում գանգաթաղի օստեոմիելիտը, մենինգիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, վենտրիկուլիտը և առանց մենինգիտի ողնուղեղային թարախակույտը, ինչպես նաև հեմատոգեն օստեոմիելիտը, սպոնդիլոդիսցիտը, էպիդուրալ, սուբդուրալ և ինտրամեդուլյար սպինալ աբսցեսները և տուբերկուլոզային սպոնդիլիտը, հետվիրահատական թարախաօջախային բարդությունները:
Ներգանգային վարակների (գլխուղեղի, սուբդուրալ կամ էպիդուրալ թարախակույտ (էմպիեմա), ներուղեղային թարախակույտ (աբսցես)՝ հեմատոգեն, յատրոգեն, տրավմատիկ, ինչպես նաև էնցեֆալիտ, մենինգոէնցեֆալիտ) ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Հարուցչի անջատում գլխուղեղի, ողնուղեղային հեղուկի կամ կարծր ուղեղային թաղանթի հյուսվածքների ցանքից,
- Թարախակույտ կամ ներգանգային վարակի նշաններ, որոնք նկատվում են վիրաբուժական միջամտության ժամանակ կամ հաստատվել են կլինիկական, հյուսվածքախտաբանական և ճառագայթաբանական (ռադիոլոգիական) հետազոտությունների արդյունքում,
- Ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն զարգացման այլ պատճառ՝ գլխացավ, գլխապտույտ, տենդ (> 38°C), տեղային նյարդաբանական նշաններ, գիտակցության մակարդակի փոփոխություն, բժշկի կողմից համապատասխան հակամանրէային բուժման նշանակում, եթե ախտորոշումը դրվում է մինչև մահվան վրա հասնելը, և ստորև թվարկվածներից ցանկացածի առկայություն՝
ա. ախտածին մանրէների հայտնաբերում գլխուղեղի հյուսվածքների կամ թարախակույտի պարունակության նմուշների մանրադիտակային հետազոտության ժամանակ, որոնք ստացվել են վիրաբուժական միջամտության կամ աուտոպսիայի ժամանակ պունկցիայի կամ սովորական բիոպսիայի մեթոդներով,
բ. հակածնի նկատմամբ արյան կամ մեզի հետազոտության դրական արդյունք,
գ. վարակի առկայությունը հաստատող ռենտգենաբանական տվյալներ,
դ. իմունագլոբուլին Մ (IgM) դասի հակամարմինների ախտորոշման համար նշանակալի տիտր և/կամ շիճուկի զույգ նմուշների մեջ իմունագլոբուլին Ջի (IgG) դասի հակամարմինների քառակի աճ ախտածնի նկատմամբ,
Մենինգիտի, վենտրիկուլիտի ստանդարտ բնորոշումը
ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
ա. մանրէի անջատում ողնուղեղային հեղուկի ցանքից,
բ. ստորև թվարկված նշաններից մեկի առկայություն, որոնք չունեն զարգացման այլ պատճառ՝ տենդ (> 38°C), գլխացավ, պարանոցային մկանների կարկամություն, մենինգեալ դրսևորումներ, դրսևորումներ գանգուղեղային նյարդերի կողմից, գրգռվածություն և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
- լեյկոցիտների և սպիտակուցի մակարդակի բարձրացում և/կամ ողնուղեղային հեղուկի մեջ գլյուկոզայի ցածր մակարդակ,
- ախտածին մանրէների հայտնաբերում ողնուղեղային հեղուկի մեջ՝ Գրամի եղանակով ներկելիս,
- մանրէի հայտնաբերում արյան ցանքում,
- հակածնի նկատմամբ ողնուղեղային հեղուկի, արյան, մեզի հետազոտությունների դրական արդյունքներ,
- իմունագլոբուլին Մ (IgM) դասի հակամարմինների ախտորոշման համար նշանակալի տիտր և/կամ շիճուկի զույգ նմուշների մեջ իմունագլոբուլին Ջի (IgG) դասի հակամարմինների քառակի աճ ախտածնի նկատմամբ:
Առանց մենինգիտի ողնուղեղային թարախակույտի ստանդարտ բնորոշումը (թարախակույտ ողնուղեղային, էպիդուրալ կամ սուբդուրալ հատվածում, առանց ողնուղեղային հեղուկի կամ հարակից ոսկրային կառույցների)՝ ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում ողնաշարային, էպիդուրալ կամ սուբդուրալ տարածության թարախակույտի պարունակության նմուշներից,
- Թարախակույտ ողնուղեղի էպիդուրալ կամ սուբդուրալ հատվածում, որը նկատվում է վիրաբուժական միջամտության կամ աուտոպսիայի ժամանակ կամ հաստատվել է հյուսվածքախտաբանական և ռադիոլոգիական հետազոտությունների տվյալներով,
- Ստորև թվարկված նշաններից մեկի առկայություն, որոնք չեն բացատրվում ոչ մի այլ հայտնի պատճառներով՝ տենդ (> 38°C), ցավեր մեջքում, օջախային հիպերսթեզիա, ռադիկուլիտ, պարապարեզ, պարապլեգիա և բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում, եթե ախտորոշումը դրվել է մահվան վրա հասնելուց առաջ, և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. մանրէի անջատում արյան ցանքից,
բ. ողնաշարային թարախակույտի առկայությունը հաստատող ռադիոլոգիական/նեյրովիզուալիզացիոն հետազոտության տվյալներ:
Կենտրոնական և ծայրամասային երակային կաթետեր-ասոցացված տեղային վարակի (առանց արյան դրական նմուշի) ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Ավելի քան ≥ 103 գաղութ նմուշի ցանքում, որը վերցվել է կաթետերից և աճեցվել քանակական կուլտիվացման մեթոդով, կամ կիսաքանակական մեթոդով՝ ≥ 15-ից,
- Թարախի առկայություն կամ բորբոքում կաթետերի տեղադրման տեղում կամ թունելում:
Կենտրոնական և ծայրամասային երակային կաթետեր-ասոցացված տարածուն (գեներալիզացված) վարակի (առանց արյան դրական նմուշի) ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Ավելի քան ≥ 103 գաղութ նմուշի ցանքում, որը վերցվել է կաթետերից և աճեցվել քանակական կուլտիվացման մեթոդով, կամ կիսաքանակական մեթոդով՝ ≥ 15-ից,
- Կլինիկական ախտանշանները անցնում են կաթետերի հեռացումից հետո 48 ժամվա ընթացքում:
- Արյան մանրէաբանական հետազոտությունով հաստատված կենտրոնական երակային կաթետեր-ասոցացված վարակի ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշները՝
- Արյան հունի վարակ, որը ի հայտ է եկել կաթետերի հեռացումից առաջ կամ հետո 48 ժամվա ընթացքում,
- Կաթետերից և արյունից նույն մանրէի անջատում,
ա. ավելի քան ≥ 103 գաղութ նմուշի ցանքում, որը վերցվել է կաթետերից և աճեցվել քանակական կուլտիվացման մեթոդով, կամ կիսաքանակական մեթոդով՝ ավելի քան ≥ 15-ից,
բ. կաթետերի տեղադրման հատվածի արյան նմուշի և ծայրամասային արյան նմուշից անջատված մանրէների գաղութացման քանակական հարաբերակցությունը >5-ից,
գ. միևնույն ժամանակ վերցված արյան դրական նմուշների տարբերակում՝ կենտրոնական կաթետերի արյան նմուշների դրական արդյունք՝ 2 ժամ և ավել, մինչ ծայրամասային արյան նմուշների կուլտիվացումը,
դ. միևնույն մանրէի անջատում կաթետերի տեղադրման դաշտի թարախային արտադրությունից:
- Արյան մանրէաբանական հետազոտությունով հաստատված ծայրամասային երակային կաթետեր-ասոցացված վարակի ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշները՝
- Արյան հունի վարակ, որն ի հայտ է եկել կաթետերի հեռացումից առաջ կամ հետո 48 ժամվա ընթացքում,
- Կաթետերից և արյունից նույն մանրէի անջատում,
ա. ավելի քան ≥ 103 գաղութ նմուշի ցանքում, որը վերցվել է կաթետերից և աճեցվել քանակական կուլտիվացման մեթոդով, կամ կիսաքանակական մեթոդով՝ ավելի քան ≥ 15-ից,
բ. միևնույն մանրէի անջատում կաթետերի տեղադրման դաշտի թարախային արտադրությունից:
ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
- Սրտանոթային համակարգի վարակների ստանդարտ բնորոշում շարքին են դասվում զարկերակների և երակների վարակները, էնդոկարդիտը, միոկարդիտը, պերիկարդիտը և մեդիասթենիտը: Մեդիասթենիտը ներառված է սրտանոթային համակարգի վարակների խմբի մեջ, որովհետև առավել հաճախ նկատվում է սրտի վիրաբուժական միջամտություններից հետո:
- Զարկերակների և երակների վարակների ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում վիրաբուժական միջամտության ժամանակ երակի կամ զարկերակի պատերից վերցված հյուսվածքի նմուշների ցանքից,
- Վարակի նշաններ ախտահարված անոթի հատվածում, որոնք նկատվում են վիրաբուժական միջամտության ժամանակ կամ հաստատվել են հյուսվածքախտաբանական հետազոտության տվյալներով,
- Ստորև թվարկված նշաններից մեկի առկայություն՝ տենդ (>38°C), ցավեր, կարմրություն, ջերմություն և ստորև նշվածներից երկուսի առկայություն՝
ա. ավելի քան 15 գաղութ նմուշի ցանքում, վերցված ներանոթային կանյուլայի ծայրից, որոնք աճեցվել են կիսաքանակական կուլտիվացման մեթոդով,
բ. արյան ցանքերի հետազոտություն չի կատարվել կամ ախտածին մանրէների աճ չի նկատվել,
գ. թարախահոսություն ախտահարված անոթի հատվածից, արյան ցանքերի հետազոտություն չի կատարվում կամ ախտածին մանրէների աճ չի նկատվում:
- Սրտի փականի, փականային պրոթեզի հատվածում էնդոկարդիտի ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում փականի վեգետացիայի կամ հյուսվածքի նմուշի ցանքից,
- Ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն զարգացման այլ պատճառ՝ տենդ (>38°C), սրտի նոր աղմուկների առաջացում կամ առկա աղմուկների բնույթի փոփոխություն, էմբոլիկ երևույթներ, մաշկային դրսևորումներ (կետային կամ գծային արյունազեղումներ, ցավոտ ենթամաշկային հանգուցիկներ), սրտային անբավարարություն կանգային երևույթներով, էլեկտրահաղորդականության խանգարում և
ա. մանրէի անջատում արյան երկու ցանքից,
բ. մանրադիտակային հետազոտության արդյունքում մանրէների հայտնաբերում փականի հյուսվածքի նմուշի մեջ՝ ըստ Գրամի ներկելիս, եթե ցանքերի հետազոտությունը տալիս է բացասական արդյունք կամ եթե ցանք չի կատարվել,
գ. վեգետացիաներ, որոնք նկատվում են վիրաբուժական միջամտությունների կամ աուտոպսիայի ժամանակ,
դ. հակածինների նկատմամբ արյան կամ մեզի հետազոտությունների դրական արդյունք (Հեմոֆիլուս ինֆլուենցե (Haemophilus influenzae), Ստրեպտոկոկուս պնևմոնիա (Streptococcus pneumonia), Նեյսերիա մենինգիտիդիս (Neisseria meningitidis), Բ խմբի ստրեպտակոկեր (Group B Streptococcus),
ե. նոր վեգետացիայի առաջացման նշաններ, որոնք նկատվում են էխոկարդիոգրաֆիկ հետազոտության ժամանակ:
- Միոկարդիտի կամ պերիկարդիտի ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում պերիկարդի պունկցիայի մեթոդով կամ վիրաբուժական միջամտության ժամանակ ստացված հյուսվածքների կամ պերիկարդի հեղուկի նմուշներից,
- Ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն զարգացման այլ պատճառ՝ տենդ (>38°C), ցավեր կրծքավանդակում, պարադոքսալ անոթազարկ, սրտի չափերի մեծացում և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. խանգարումներ, որոնք հայտնաբերվում են էլեկտրասրտագրության վրա, որոնք բնորոշ են միոկարդիտին կամ պերիկարդիտին:
բ. հակածինների նկատմամբ արյան կամ մեզի հետազոտության դրական արդյունք (Հեմոֆիլուս ինֆլուենցե (Haemophilus influenzae), Ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae)),
գ. միոկարդիտի կամ պերիկարդիտի նշաններ, որոնք հայտնաբերվել են սրտի հյուսվածքների հյուսվածաբանական հետազոտության ժամանակ,
դ. առանձնահատուկ (տիպասպեցիֆիկ) հակամարմինների մակարդակի քառակի բարձրացում ըմպանի հյուսվածքների նմուշների կամ կղանքի նմուշների ցանքերում միաժամանակ վիրուսի անջատումով կամ առանց անջատման,
ե. պերիկարդիալ արտադրություն, հայտնաբերված էխոկարդիոգրաֆիայի, համակարգչային շերտագրման, միջուկամագնիսական ռեզոնանսի, անոթագրման մեթոդներով կամ այլ ռենտգենաբանական տվյալներ, որոնք հաստատում են վարակի առկայությունը:
- Մեդիասթենիտի ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում վիրաբուժական միջամտության ժամանակ կամ միջնապատի պունկցիայի ճանապարհով ստացված միջնապատի հյուսվածքի կամ հեղուկի նմուշի ցանքից,
- Մեդիասթենիտի նշաններ, որոնք նկատվում են վիրաբուժական միջամտության ժամանակ կամ հաստատվել են հյուսվածքախտաբանական հետազոտության տվյալներով,
- Ստորև թվարկված նշաններից մեկի առկայություն՝ տենդ (> 38°C), ցավեր կրծքավանդակում, կրծոսկրի շարժունություն և հետևյալներից մեկի առկայություն՝
ա. թարախահոսություն միջնապատի հատվածից,
բ. մանրէի անջատում արյան կամ միջնապատի հատվածի արտադրության ցանքից,
գ. միջնապատի լայնացում, որը տեսանելի է ռենտգենագրի վրա,
4) Մինչև 12 ամսական պացիենտի մոտ ստորև թվարկված նշաններից մեկի առկայություն՝ տենդ (>38°C), հիպոթերմիա (<37°C), ապնոէ, հազվասրտություն, կրծոսկրի շարժունություն և ստորև թվարկվածներից ցանկացածի առկայություն՝
ա. թարախահոսություն միջնապատի հատվածից,
բ. մանրէի անջատում արյան կամ միջնապատի հատվածի արտադրության ցանքից,
գ. միջնապատի լայնացում, որը տեսանելի է ռենտգենագրի վրա:
ԱՉՔԻ, ԱԿԱՆՋԻ, ԿՈԿՈՐԴԻ, ՔԹԻ ԵՎ ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Աչքի վարակներին են դասվում շաղկապենու բորբոքումը (կոնյունկտիվիտ), աչքերի վարակների այլ տեսակները:
Ականջի վարակներին են դասվում արտաքին, միջին և ներքին ականջի բորբոքումը և մաստոիդիտը:
Քթի, կոկորդի և բերանի խոռոչի վարակները ներառում են բերանի խոռոչի վարակները, վերին շնչուղիների վարակները և սինուսիտները:
- Շաղկապենու բորբոքման (կոնյունկտիվիտ) ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում շաղկապենուց կամ հարակից հյուսվածքներից (կոպից, եղջերաթաղանթից, Մեյբոմի (ճարպագեղձեր՝ անվանվել են Հենրիխ Մեյբոմի անունով) գեղձերից կամ արցունքագեղձերից) ստացված թարախային արտադրության ցանքից,
- Շաղկապենու կամ ակնագունդը շրջապատող հյուսվածքների ցավոտություն կամ կարմրություն և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. լեյկոցիտների և ախտածին մանրէների առկայություն արտադրության (էքսուդատ) մեջ՝ Գրամի եղանակով ներկված նմուշներում,
բ. թարախային արտադրություն,
գ. աչքի շաղկապենու քերուկի կամ արտադրության հակածնի նկատմամբ հետազոտությունների (պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) կամ իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ՝ ԻՖԱ) մեթոդով Խլամիդիա տրախոմատիս (Chlamydia trachomatis), հերպես վիրուս, ադենովիրուս) դրական արդյունք,
դ. բազմամիջուկային հսկա բջիջներ, որոնք տեսանելի են շաղկապենու քերուկի կամ արտադրության մանրադիտակային հետազոտության ժամանակ,
ե. շաղկապենու արտադրության մեջ վիրուսների աճեցման դրական արդյունքներ,
զ. իմունագլոբուլին Մ (IgM) դասի հակամարմինների ախտորոշիչ նշանակալի տիտր և/կամ շիճուկի զույգ նմուշների մեջ իմունագլոբուլին Ջի (IgG) դասի հակամարմինների մակարդակի քառակի աճ ախտածնի նկատմամբ,
- Որպես վարակ, հաղորդման ենթակա չէ քիմիական բնույթի կոնյունկտիվիտը՝ պայմանավորված արծաթի նիտրատով (AgNO3), կամ վիրուսային վարակիչ հիվանդություններով (կարմրուկ, ջրծաղիկ և այլն):
- Աչքի այլ վարակի ստանդարտ բնորոշումը (բացառությամբ կոնյունկտիվիտի) ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում առաջային կամ հետին խցիկների պարունակության կամ ապակենման մարմնի հեղուկի ցանքից,
- Ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն զարգացման այլ պատճառ՝ ցավ ակնագնդում, տեսողության խանգարում, հիպոպիոն և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. բժշկի կողմից դրված ախտորոշում,
բ. հակածինների նկատմամբ արյան հետազոտությունների դրական արդյունքներ (Հեմոֆիլուս ինֆլուէնցե (Haemophilus influenzae), Ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae)),
գ. մանրէի անջատում արյան ցանքից:
- Արտաքին ականջի բորբոքման ստանդարտ բնորոշումը ներառում է ախտորոշման հետևյալ չափանիշը՝
- Մանրէի անջատում ականջի արտաքին լսողական անցուղուց թարախային արտադրության ցանքից,
- Ստորև թվարկված նշաններից մեկի առկայություն՝ տենդ (> 38 °C), ցավ, կարմրություն, հեղուկի արտադրություն արտաքին լսողական անցուղուց և ախտածին մանրէների հայտնաբերում թարախային արտադրության նմուշները՝ ըստ Գրամի ներկելիս:
- Միջին ականջի բորբոքման ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում տիմպանոցենտեզի մեթոդով կամ վիրաբուժական միջամտության ժամանակ միջին ականջի հատվածից վերցված հեղուկի ցանքից,
- Ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն՝ տենդ (> 38 °C), ցավեր թմբկաթաղանթում, բորբոքում, թմբկաթաղանթի շարժունության փոքրացում կամ ներփքում, հեղուկի կուտակում թմբկաթաղանթի ետևում:
- Ներքին ականջի բորբոքման ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում վիրաբուժական միջամտության ժամանակ ներքին ականջից վերցված հեղուկի ցանքից,
- Բժշկի կողմից դրված ախտորոշում:
- Մաստոիդիտի ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում պտկաձև ելունից թարախային արտադրության ցանքից,
- Թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն զարգացման այլ պատճառ՝ տենդ (> 38°C), ցավեր, զգայունություն, էրիթեմա, գլխացավ, դիմային նյարդի կաթված և ստորև թվարկված նշաններից մեկի առկայություն՝
ա. ախտածին մանրէների հայտնաբերում պտկաձև ելունից թարախային արտադրություն՝ Գրամի եղանակով ներկելիս,
բ. հակածնի նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունքներ:
- Բերանի խոռոչի վարակի ստանդարտ բնորոշումը (բերանի խոռոչի, լեզվի կամ լնդերի մակերեսները) ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում հյուսվածքներից կամ բերանի խոռոչի թարախային արտադրության ցանքից,
- Թարախակույտ կամ բերանի խոռոչի վարակի այլ դրսևորումներ, որոնք նկատվում են ուղղակի տեսանելի զննման ժամանակ, վիրաբուժական միջամտության ժամանակ կամ հաստատվել են հյուսվածքախտաբանական տվյալներով,
- Ստորև թվարկված նշաններից մեկի առկայություն՝ թարախակույտ, խոց, արտափքված սպիտակ բծեր բորբոքված լորձաթաղանթի մակերեսի վրա, բլթեր բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա և ստորև թվարկվածներից ցանկացած մեկի առկայություն՝
ա. ախտածին մանրէների հայտնաբերում՝ Գրամի եղանակով ներկելիս,
բ. կալիումի հիդրօքսիդ (KOH) դրական արդյունքներ,
գ. լորձաթաղանթի քերուկի մանրադիտակային հետազոտության ժամանակ տեսանելի բազմամիջուկային հսկա բջիջներ,
դ. հակածնի նկատմամբ բերանի խոռոչի արտազատուկի հետազոտությունների դրական արդյունք,
ե. ախտածնի հանդեպ իմունագլոբուլին Մ (IgM) դասի հակամարմինների ախտորոշիչ նշանակալի տիտր և/կամ շիճուկի զույգ նմուշների մեջ իմունագլոբուլին Ջի (IgG) դասի հակամարմինների մակարդակի քառակի աճ,
զ. ախտորոշում՝ դրված բժշկի կողմից և տեղային կամ բերանային հակասնկային բուժման նշանակում:
- Սինուսիտի ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում ծոցի (սինուսի) խոռոչից վերցված թարախային արտազատուկի ցանքից,
- Պացիենտի մոտ հետևյալ նշաններից մեկի առկայություն՝ տենդ (> 38 °C), ցավեր կամ հիպերեսթեզիա ախտահարված ծոցի հատվածում, գլխացավ, թարախային էքսուդատ, խցանում և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. դիաֆանոսկոպիայի դրական արդյունքներ,
բ. վարակի առկայությունը հաստատող ռենտգենաբանական տվյալներ:
- ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
- Մարսողական համակարգի օրգանների վարակներին են դասվում Կլոստրիդիում դիֆիցիլեով պայմանավորված վարակը, գաստրոէնտերիտը, հեպատիտը, մեռուկային (նեկրոտիկ) էնտերոկոլիտը, ստամոքսաղիքային ուղու վարակները, ինտրաաբդոմինալ վարակները, որոնք չեն դասվում ոչ մի այլ կարգույթում (կատեգորիա):
- Կլոստրիդիում դիֆիցիլեով (Clostridium difficile) պայմանավորված վարակի ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Փորլուծություն և/կամ հեմոկոլիտ կամ տոքսիկ մեգակոլոն և կղանքի Կլոստրիդիում դիֆիցիլեի Ա կամ Բ տոքսինի լաբորատոր հետազոտությունների դրական արդյունք,
- Կեղծ մեմբրանոզ կոլիտ:
- Գաստրոէնտերիտի ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Փորլուծության սուր դրվագ (ջրիկ կղանք 4-5 անգամից ավել օրվա ընթացքում), որն ուղեկցվում կամ չի ուղեկցվում փսխումով կամ մարմնի ջերմաստիճանի բարձրացումով (>380C), և ոչ վարակիչ ծագման այլ հավանական պատճառների (ախտորոշիչ միջոցառումների, դեղամիջոցների նկատմամբ կողմնակի ռեակցիաների, քրոնիկ հիվանդության սրացման, հուզական սթրեսի) բացակայություն,
- Ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն զարգացման այլ պատճառ՝ նողկանք, փսխում, ցավեր որովայնում, գլխացավ ջերմաստիճանի բարձրացումով (>380C), և հետևյալներից որևէ մեկը՝
ա. աղիքային ախտածինների անջատում կղանքի ցանքից կամ ուղիղ աղիքից վերցված քսուկից,
բ. աղիքային ախտածինների հայտնաբերում սովորական կամ էլեկտրոնամանրադիտակային հետազոտության մեթոդով,
գ. աղիքային ախտածինների հայտնաբերում հակածինների կամ հակամարմինների նկատմամբ կղանքի կամ արյան նմուշների հետազոտության ժամանակ,
դ. աղիքային ախտածինների առկայություն, որոնք հայտնաբերվում են հյուսվածքի ցանքերում բջիջների ախտաբանական փոփոխությունների առկայությամբ (տոքսինի հետազոտություն):
ե. ախտորոշման համար իմունագլոբուլին Մ (IgM) հակամարմինների նշանակալի տիտր և/կամ շիճուկի զույգ նմուշներում իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների մակարդակի քառակի աճ ախտածնի նկատմամբ:
զ. կալպրոտեկտինի (Calprotectin) քանակական որոշում կղանքում (ինֆեկցիոն կամ իմուն բնույթի աղիքային բորբոքման առավել զգայուն ցուցանիշ):
- Հեպատիտի ստանդարտ բնորոշումը
ներառում է հետևյալ չափանիշներից երկուսը, որոնք չունեն զարգացման այլ պատճառ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացումով (>380C) ախորժակի բացակայություն (անոռեքսիա), նողկանք, փսխում, ցավեր որովայնում, դեղնուկ կամ նախկինում տարած արյան փոխներարկում (նախորդ 3 ամիսների ընթացքում) և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
- Հեպատիտ Ա-ի, Ե-ի, հեպատիտ Բ-ի, Ց-ի կամ դելտա-հեպատիտի հակածինների կամ հակամարմինների նկատմամբ հետազոտությունների դրական արդյունքներ,
- Լյարդի գործունեության խանգարում, որոնք հաստատվում են լաբորատոր տվյաներով (ալանին-ասպարտատ ամինատրանսֆերազների (ԱլԱՏ/ԱսԱՏ) և բիլիռուբինի բարձր մակարդակներ),
- Մեզի կամ բերանըմպանային արտադրությունից վերցված նմուշի մեջ ցիտոմեգալովիրուսի (ՑՄՎ) հայտնաբերում:
- Որպես վարակ չեն հաղորդվում ոչ վարակիչ հեպատիտները (անտիտրիպսին ալֆա 1-ի պակաս, լյարդի տոքսինների ազդեցություն, Վիլսոնի հիվանդություն, աուտոիմուն հեպատիտ, ացետամինոֆեն ինդուկցված հեպատիտ, լեղապարկի բորբոքումով պայմանավորված հեպատիտ և այլն):
- Ստամոքսաղիքային ուղու բաժինների (կերակրափողի, ստամոքսի, բարակ աղիների, հաստ աղու, ուղիղ աղու) վարակների ստանդարտ բնորոշումը, բացառությամբ գաստրոէնտերիտի և ապենդիցիտի, ներառում են հետևյալ չափանիշներից մեկը՝
- Վիրաբուժական միջամտության ժամանակ հայտնաբերված կամ հյուսվածքախտաբանական տվյալներով հաստատված թարախակույտ կամ վարակի այլ դրսևորումներ,
- Ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չեն բացատրվում ոչ մի այլ հայտնի պատճառներով և համատեղելի են ախտահարված օրգանի կամ հյուսվածքի հատվածում վարակի առկայության հետ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացումով (>380C) նողկանք, փսխում, որովայնի ցավոտություն կամ զգայունություն և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. մանրէի անջատում վիրաբուժական կամ էնդոսկոպիկ միջամտության ժամանակ կամ վիրաբուժական մեթոդով ներմուծված դրենաժի միջոցով վերցված հյուսվածքի նմուշի ցանքից,
բ. մանրէի անջատում արյան ցանքից,
գ. վարակի առկայությունը հաստատող ռենտգենաբանական տվյալներ,
դ. էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ հայտնաբերվող ախտաբանական փոփոխություններ (օրինակ՝ Կանդիդայով (Candida) առաջացած էզոֆագիտ կամ պրոկտիտ):
- Ներորովայնային վարակների (որոնք ախտահարում են լեղապարկը, լեղուղիները, լյարդը (բացառելով վիրուսային հեպատիտը), փայծաղը, ենթաստամոքսային գեղձը, որովայնամիզը, ենթաստոծանային տարածությունը, որովայնի խոռոչի մեջ այլ հյուսվածքներ կամ հատվածներ և չեն դասվում հիվանդությունների այլ կատեգորիաներին) ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- Մանրէի անջատում վիրաբուժական միջամտության կամ ասպիրացիոն բիոպսիայի ժամանակ ինտրաաբդոմինալ տարածությունից վերցված թարախային արտադրության ցանքից,
- Թարախակույտ կամ ինտրաբդոմինալ վարակի այլ դրսևորումներ, որոնք հայտնաբերվում են վիրաբուժական միջամտության ժամանակ կամ հաստատվում են հյուսվածքախտաբանական տվյալներով,
- Ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չեն բացատրվում ոչ մի այլ հայտնի պատճառներով՝ տենդ, նողկանք, փսխում, ցավեր որովայնում, դեղնուկ և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. մանրէի անջատում վիրաբուժական մեթոդով ներմուծված դրենաժի միջոցով վերցված արտազատուկի կամ հյուսվածքի նմուշի ցանքից (փակ դրենաժային համակարգ, բաց դրենաժ կամ T փող):
բ. ախտածին մանրէների հայտնաբերում վիրաբուժական միջամտության ժամանակ կամ պունկցիայի մեթոդով ստացված հեղուկ արտազատուկից կամ հյուսվածքի նմուշից՝ Գրամի եղանակով ներկելիս,
գ. մանրէի անջատում արյան ցանքից և վարակի առկայությունը հաստատող ռենտգենաբանական տվյալներ:
ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
- Վերին շնչուղիների վարակներին են դասվում՝ ֆարինգիտը, լարինգիտը, էպիգլոտտիտը:
- Վերին շնչուղիների վարակների ստանդարտ բնորոշումը ներառում է հետևյալ չափանիշներից մեկը՝
- ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն՝ տենդ, հետին պատի էրիթեմա, նշաբորբ անգինա), հազ, խռպոտություն, թարախային արտադրություններ կոկորդից և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. մանրէի անջատում ախտահարված հատվածից վերցված նմուշների ց?