- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 1 հարցեր 1 րոպե
Վիրակապությունների ճիշտ իրականացումը նվազեցնում է բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների առաջացման ռիսկը: Սույն ընթացակարգը նախատեսված է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժաշխատողների` վիրակապություններ իրականացնողների համար:
Պարտականություններ և պահանջներ՝ կապված անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ.
- Վիրակապությունների իրականացման գործընթացի մեջ ներգրավված ողջ անձնակազմը պարտավոր է պահպանել ստանդարտ նախազգուշական միջոցառումներ (անհատական անվտանգության կանոններ)՝ կիրառելով անհատական պաշտպանության միջոցներ (խալաթ, ձեռնոցներ, դիմակ):
- Ձեռնոցների կիրառման դեպքում առաջնորդվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 2718-Ա հրամանի «Ձեռնոցները որպես բժշկական միջամտությունների անվտանգության ապահովման միջոց» մեթոդական ուղեցույցի պահանջներով:
- Բժշկական թափոնների անվտանգ գործածության, ինչպես նաև անկանխատեսելի դեպքերի, արտակարգ իրավիճակների ժամանակ (պատահական ծակոցներ, թափոնների արտահոսք և այլն) հակահամաճարակային միջոցառումները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03–Ն հրամանի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 ՍանԿևՆ պահանջների:
- Ձեռքերի հիգիենան իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 2700-Ա հրամանով հաստատված «Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ուղեցույցի պահանջների համաձայն:
ՎԻՐԱԿԱՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
- Բուժանձնակազմի նախապատրաստում ՝
- Բուժանձնակազմի ձեռքերի մշակում՝ ալկոհոլի հիմքի վրա հակաեխիչ միջոցով, որն ունի ԱՆ հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց,
- Անհրաժեշտ սարքավորումներ և պարագաներ՝
- Անհատական պաշտպանության միջոցներ (ԱՊՄ),
- Հականեխիչ լուծույթ,
- Մանրազերծ և ոչ մանրէազերծ ձեռնոցներ,
- Վիրակապական հավաքածու,
- Կպչուն սպեղանի,
- Վտանգավոր բժշկական թափոնների համար նախատեսված տարրաներ,
- Թղթե անձեռոցիկներ,
- Լրացուցիչ մանրէազերծ գործիքներ և բժշկական նշանակության պարագաներ անհրաժեշտության դեպքում:
- Աշխատանքային ընթացակարգ՝
- Պատրաստել համապատասխան միջոցներով վիրակապական սեղանը,
- Անցկացնել հիվանդի նույնականացում,
- Պացիենտի հոգեբանական նախապատրաստում (գիտակցության առկայության դեպքում),
- Միջամտության նկարագրում (գիտակցության առկայության դեպքում),
- Դիրքի ընտրություն,
- Պացիենտի հետ շփվելուց առաջ իրականացնել ձեռքերի հիգիենիկ մշակում,
- Հագնել ոչ մանրէազերծ ձեռնոցներ,
- Խնամքով և անվնաս հեռացնել վիրակապը,
- Հանել ձեռնոցները,
- Բացել անհատական վիրակապական հավաքածուն՝ պահպանելով հականեխման և ապանեխման կանոնները,
- Բացել մանրէազերծ ձեռնոցները, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկական նշանակության իրերը,
- Տարայի մեջ լցնել հականեխիչ լուծույթը,
- Ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքի վրա հակասեպտիկ նյութով,
- Հագնել մանրէազերծ ձեռնոցներ՝ պահպանելով հագնելու կարգը և տեխնիկան,
- Զննել վերքը և շրջակա մաշկը: Ուշադրություն դարձնել վերքի եզրերին (կպումներ), բորբոքային համախտանիշների առկայությանը (ցավ, այտուց, կարմրություն, հիպերեմիա և այլն),
- Մշակել վերքը, այնուհետև վերքի շրջակա մաշկը հականեխիչ լուծույթով թրջված մանրէազերծ խծուծով մշակել կենտրոնից դեպի դուրս,
- Վերքը ծածկել կպչուն սպեղանիով, կամ անհրաժեշտության դեպքում վերքին դնել համապատասխան դեղամիջոցով վիրակապ,
- Օգտագործված վիրակապական նյութերը և օգտագործված բժշկական պարագաները խոտանել սահմանված կարգով՝ որպես բժշկական վտանգավոր թափոն,
- Իրականացնել ձեռքերի հակասեպտիկ մշակում՝ ալկոհոլի հիմքի վրա հակասեպտիկ նյութով,
- Տեղեկացնել հիվանդին վերքի վիճակի և հետագա գործողությունների վերաբերյալ,
- Բժշկական փաստաթղթերում կատարել համապատասխան գրառում՝ վիրակապության արդյունքների վերաբերյալ,
- Միջամտությունից 15-20 րոպեի ընթացքում հետևել վիրակապի վիճակին,
- Եթե վիրակապը թրջվում է արյունով, տեղեկացնել բժշկին:
ՎԻՐԱԿԱՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԼԳՈՐԻԹՄ
Պատրաստել համապատասխան միջոցներով վիրակապական սեղանը | Պացիենտի նույնականացում, նախապատրաստում, միջամտության նկարագրում | Պացիենտի դիրքի ընտրություն և ընդունում | Ձեռքերի մշակում |
Հագնել ոչ մանրէազերծ ձեռնոցներ | Խնամքով և անվնաս հեռացնել վիրակապը | Հանել ձեռնոցները | Ձեռքերի մշակում |
Բացել անհատական վիրակապական հավաքածուն՝ պահպանելով հականեխման և ապանեխման կանոնները | Բացել մանրէազերծ ձեռնոցները, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկական նշանակության իրերը | Տարայի մեջ լցնել հականեխիչ լուծույթը | Ձեռքերի մշակում |
Հագնել մանրէազերծ ձեռնոցներ՝ պահպանելով հագնելու կարգը և տեխնիկան | Զննել վերքը և շրջակա մաշկը: Ուշադրություն դարձնել վերքի եզրերին (կպումներ), բորբոքային համախտանիշների առկայությանը (ցավ, այտուց, կարմրություն, հիպերեմիա և այլն) | Սկզբում վերքը, այնուհետև վերքի շրջակա մաշկը մշակել հականեխիչ լուծույթով թրջված մանրէազերծ խծուծով՝ կենտրոնից դեպի դուրս | Անհրաժեշտության դեպքում վերքին դրվում է համապատասխան դեղամիջոցով վիրակապ |
Վերքը ծածկել կպչուն սպեղանիով կամ վիրակապել | Հանել ձեռնոցները | Օգտագործված վիրակապական նյութերը և օգտագործված բժշկական պարագաները խոտանել սահմանված կարգով՝ որպես բժշկական վտանգավոր թափոն | Ձեռքերի մշակում ալկոհոլի հիմքի վրա հակասեպտիկ նյութով |