- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 1 հարցեր 1 րոպե
- Քննություն 4 հարցեր 4 րոպե
- Քննություն 6 հարցեր 6 րոպե
- Քննություն 6 հարցեր 6 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
Հեպատիտ B-ի կանխարգելումը
Ներկայումս հեպատիտ B-ի դեմ պայքարի միակ իրական միջոցը կանխարգելումն է,
քանի որ մինչ օրս վերջնական արդյունավետ բուժման միջոցներ չի մշակված:
Իրականացվում է ոչ սպեցիֆիկ և սպեցիֆիկ (ակտիվ և պասիվ իմունիզացիա) կանխարգելում։
Ոչ սպեցիֆիկ կանխարգելում՝
- դոնորական արյան և դրա պատրաստուկների նկատմամբ հսկողություն
- միանվագ օգտագործման գործիքների կիրառում պարենտերալ միջամտությունների համար
- բազմանվագ օգտագործման գործիքների մանրակրկիտ վարակազերծում
- պարէնտերալ յուրաքանչյուր միջամտության ժամանակ ձեռնոցների կիրառում՝ այդ թվում ատամնաբուժական, ինչպես նաև արյան նմուշների հետ աշխատելիս
- պաշտպանված սեռական հարաբերություններ
- բնակչության սանիտարական գրագիտության բարելավում (օգտագործել անհատական սափրվելու պարագաներ, ատամի խոզանակ, եղունգների հարդարման պարագաներ)
- պահանջել, որպեսզի մաշկի և լորձաթաղանթի դակումը, մատնահարդարումը, ոտնահարդարումը և դաջվածքները իրականացվեն մանրէազերծված գործիքներով։
HBVվարակի կանխարգելման համար կիրառվում է ակտիվ և պասիվ իմունիզացիա կամ երկուսը միասին։
Պասիվ իմունիզացիա Հեպատիտ B իմունոգլոբուլինը (HBIG) ստանում են պլազմայից, որը պարունակում է anti-HBs-ի բարձր տիտր: HBIG հաճախ օգտագործվում է HBV վակցինայի հետ միասին, որպես հետկոնտակտային կանխարգելում՝ պերինատալ փոխանցման, մաշկի կամ լորձաթաղանթի աղտոտում HBsAg(+) արյունով կամ HBsAg(+) անձի հետ սեռական կապի դեպքում։ HBIG- ն օգտագործվում է նաև լյարդի փոխպատվաստումից հետո ծանր կրկնվող HBV վարակից կանխելու համար:
Ակտիվ իմունիզացիայի (պատվաստում) համար ներկայումս օգտագործվում են ռեկոմբինանտ պատվաստանյութեր, որոնք պարունակում են HBsAg:
Պատվաստումը ցուցված է ցածր և միջին էնդեմիկությամբ երկրներում բոլոր չպատվաստված երեխաներին և դեռահասներին մինչև 18 տարեկան, ինչպես նաև ռիսկի խմբերի անձանց՝
- Անձինք, որոնք հաճախակի կարիք ունեն արյան և նրա բաղադրիչների, դիալիզ ստացողները, օրգանների ռեցիպիենտները
- Ազատազրկման վայրերում գտնվողները
- Ներարկային թմրամիջոցներ օգտագործողները
- Անձինք, ովքեր կենցաղային և սեռական կապ ունեն քրոնիկ հեպատիտ B-ով հիվանդների հետ
- Մեկից ավելի սեռական զուգընկերներ ունեցողները
- Բուժաշխատողները և այլ անձինք, ովքեր շփվում են արյան և նրա բաղադրիչների հետ աշխատանքի ժամանակ
- Հեպատիտ B-ի բարձր տարածվախությամբ երկրներ մեկնող անձինք, ովքեր չեն ստացել պատվաստման ամբողջ կուրսը (մինչ մեկնելը խորհուրդ է տրվում պատվաստվել)
- ՄԻԱՎ-դրական անձինք։
Պատվաստումը հանդիսանում է շատ երկրներում իմունիզացիոն ծրագրի մի մաս և հասանելի է ոչ միայն միավալենտ ֆորմուլայով, այլ նաև պոլիվալենտ ֆորմուլայով։ Պատվաստանյութի իմունոգենությունը և էֆեկտիվությունը ուղղակիորեն կապված է anti-HBs-ի առաջացմամբ։ Պատվաստման նպատակն է հասնել anti-HBs >10 mIU/ml պաշտպանիչ տիտրի։
ՀՀ-ում HBV պատվաստումը ընդգրկված է ազգային օրացույցի մեջ։
Ներարկումը կատարվում է միջմկանային, ազդրի առաջադրսային մակերեսին նորածինների և երեխաների մոտ, մեծահասակների մոտ դելտայաձև մկանի շրջանում։
HBV հետկոնտակտային կանխարգելում`
Հետկոնտակտային իմունականխարգելման նպատակով կիրառվում է պատվաստանյութ և HBIG ։ Հեպ B պատվաստանյութը ունի բարձր էֆեկտիվություն, եթե այն ներարկվում է 7 օրվա ընթացքում, հնարավորության դեպքում 48 ժամվա ընթացքում։
Հետկոնտակտային իմունոգլոբուլինի ներարկման էֆեկտիվությունը 75% է։
Հետկոնտակտային կանխարգելման համար անհրաժեշտ է պարզել վնասված անձի anti-HBs կարգավիճակը:
Հետկոնտակտային կանխարգելումը մանրամասն ներկայացված է աղյուսակում։
Ռեցիպիենտի HBV պատվաստման կարգավիճակը | Ռեցիպիենտը պատվաստված չէ | Ամբողջությամբ պատվաստված չէ (<3 դոզա) | Ամբողջությամբ պատվաստված է, բայց anti-HBs կարգավիճակը հայտնի չէ | Արձանագրված է որպես HBV պատվաստմանը չպատասխանող | Հայտնի է HBV պատվաստմանը պատասխանող, anti-HBs≥10 մլ ՄՄ/մլ |
Աղբյուրը HBsAg դրական է | Ներարկել HBIG։ Սկսել արագացված HBV պատվաստում1։ | Ներարկել HBV պատվաստա-նյութի դոզա։ Շտապ ստուգել ռեցիպիենտի anti-HBs, եթե<10 10 մլ ՄՄ/մլ քննարկել HBIG։ | Ներարկել HBV պատվաստանյութի դոզա։ Շտապ ստուգել ռեցիպիենտի anti-HBs, եթե<10 10 մլ ՄՄ/մլ քննարկել HBIG։ | Ներարկել HBIG և HBV պատվաստանյութի դոզա։ Այլընտրանքային պատվաստման հրատապ ուղղորդում | Կարիք չկա պատվաստման |
Աղբյուրի HBV կարգավիճակը հայտնի չէ, բայց բարձր ռիսկի խմբից է, օր՝ բարձր կամ միջին էնդեմիկու- թյամբ երկրից է | Ամեն ջանք գործադրել աղբյուրի հետազոտման համար։ Սկսել արագացված HBV պատվաստում։ | Ամեն ջանք գործադրել աղբյուրի հետազոտման համար։ Ներարկել HBV պատվաստա-նյութի դոզա։ Խորհուրդ տալ ավարտել պատվաստումը։ | Ամեն ջանք գործադրել աղբյուրի հետազոտման համար։ Ներարկել HBV պատվաստանյութի դոզա։ | Ամեն ջանք գործադրել աղբյուրի հետազոտման համար։ Ներարկել HBV պատվաստանյութի դոզա։ Քննարկել HBIG։ | Կարիք չկա պատվաստման |
Աղբյուրի HBV կարգավիճակը հայտնի չէ, բայց ցածր ռիսկի խմբից է | Սկսել արագացված HBV պատվաստում։ | Ներարկել HBV պատվաստա-նյութի դոզա։ | Ներարկել HBV պատվաստանյութի դոզա։ | Ամեն ջանք գործադրել աղբյուրի հետազոտման համար։ Ներարկել HBV պատվաստանյութի դոզա։ | Կարիք չկա պատվաստման |
Աղբյուրը HBsAg բացասական է | HBV ստանդարտ պատվաստում 2 | HBV ստանդարտ պատվաստում | Կարիք չկա պատվաստման | HBV այլընտրանքային պատվաստման ուղղորդում | Կարիք չկա պատվաստման |
1Արագացված HBV պատվաստման սխեմա՝ պատվաստանյութի 1 դեղաչափ 0, 1 և 2 ամիսներին (կրկնակի պատվաստում 12-րդ ամսում անհրաժեշտ է այն անձանց, որոնց մոտ բարձր ռիսկը շարունակվում է)։
2 Ստանդարտ պատվաստման սխեմա՝ պատվաստանյութի 1 դեղաչափ 0, 1 և 6 ամիսներին:
Հեպատիտ C-ի կանխարգելումը
HCV վարակի կանխարգելման համար գոյություն չունի վակցինա կամ սպեցիֆիկ իմունոգլոբուլին: Հիվանդության կանխարգելման մեթոդներն են՝
- արյան, օրգանների և հյուսվածքների դոնորների սկրինինգ
- ռիսկի խմբի անձանց վարքի մոդիֆիկացիա՝ օրինակ թմրամոլների շրջանում միանվագ ներարկիչների օգտագործումը իջեցրել է նրանց մոտ հեպատիտ C-ով հիվանդացությունը
- արյան և կենսաբանական հեղուկների նկատմամբ զգույշ վերաբերմունք։
Կանխարգելման հիմնական միջոց է հանդիսանում հիվանդների վաղ հայտնաբերումը և բուժումը։
Վիրուսային հեպատիտ C դրական անձիք պարտավոր են տեղեկացված լինել հիվանդության սեռական և պարենտերալ ճանապարհով տարածման մասին, վիրակապել բոլոր վերքերն ու քերծվածքները, որպեսզի հարուցիչը չընկնի արտաքին միջավայր: Նրանք չեն հանդիսանում արյան, սպերմատոզոիդների, օրգանների, հյուսվածքների դոնոր, չի թույլատրվում ուրիշների հետ համատեղ օգտագործել հիգիենայի պարագաները (ատամի խոզանակ, սափրվելու գործիք, մկրատ և այլն), փոխանցել ուրիշներին այնպիսի անձնական իրեր, որոնք կարող են աղտոտված լինեն իրենց արյունով։
Հետկոնտակտային կանխարգելում
Չկա ոչ մի հայտնի արդյունավետ կանխարգելման միջոց այն անձանց համար, ովքեր ենթարկվել են HCV ՌՆԹ դրական աղբյուրի կենսաբանական հեղուկներով աղտոտմանը։ Եթե աղբյուրը HCV ՌՆԹ դրական է կամ անհայտ, վնասված անձի համար խորհուրդ է տրվում հետևյալը՝
- Ելակետային (48 ժամվա ընթացքում)` հետազոտել հակա-HCVAb ►եթե հակա-HCVAb բացասական է հետևել կետ b-ին։ ► եթե հակա-HCV դրական է, կատարել HCV PCR հետազոտություն
- Եթե HCV ՌՆԹ դրական է ՝ STOP! մինչ այդ առկա է եղել HCV վարակ:
- Եթե HCV ՌՆԹ բացասական է ՝ հետևել կետ b-ին։
- 3-6 շաբաթ անց► HCV PCR►եթե HCV ՌՆԹ բացասական է, վկայում է այն մասին, որ շատ քիչ է վարակման հավանականությունը, 6-րդ ամսին որոշել հակա-HCVAb (կետ c ) ► եթե HCV ՌՆԹ դրական է, տեղի է ունեցել վարակի փոխանցում, հնարավոր է վարակի ինքնամաքրում, հետևել կետ c-ին
- Վնասումից 6 ամիս անց
- եթե HCV ՌՆԹ բացասական է եղել 3-6 շաբաթում, որոշել հակա-HCVAb ►Եթե հակա-HCVAb դրական է, կատարել HCV PCR քանակական, որի դրական արդյունքը վկայում է նոր վարակի մասին, իսկ բացասական արդյունքը՝ վարակի ինքնալավացման։
- եթե HCV ՌՆԹ դրական է եղել 3-6 շաբաթում, կատարել քանակական HCV PCR հետազոտություն ► HCV ՌՆԹ-ն բացասական է, նշանակում է վարակի ինքնալավացում, իսկ եթե HCV ՌՆԹ-ն դրական է, արդեն առկա է քրոնիկ HCV վարակ։