Հեպատիտ B-ի և C-ի համաճարակային իրավիճակն աշխարհում և ՀՀ–ում և համաճարակաբանությունը

Գնալ կայք

Հեպատիտ B-ի համաճարակային իրավիճակն աշխարհում և ՀՀ–ում

 

Հեպատիտ B վիրուսով (HBV) վարակվածությունը իր բարձր հիվանդացությամբ և մահացությամբ հանդիսանում է համաշխարհային առողջապահության կարևորագույն հիմնախնդիրներից մեկը: Աշխարհում 2 միլիարդ մարդ ունի տարած կամ ընթացիկ HBV վարակի դրոշմներ։ Ենթադրվում է, որ աշխարհում ամեն տարի HBV-ի բարդությունների հետևանքով մահանում է մոտ 650,000 մարդ: Քրոնիկ B հեպատիտով է  պայմանավորված  հեպատոցելյուլյար կարցինոմայի (ՀՑԿ) դեպքերի մոտավորապես  45%-ը  և ցիռոզի 30%-ը: ՀՑԿ-ն հանդիսանում է տղամարդկանց շրջանում մահվան հիմնական պատճառներից մեկը:

Բուժում չստացած քրոնիկ B հեպատիտով անձանց հետազոտությունները ցույց են տալիս, որ ցիռոզի զարգացման կումուլյատիվ ռիսկը 5 տարվա ընթացքում կազմում է 8–20%: Ցիռոզով անձանց մոտ լյարդային անբավարարության ամենամյա ռիսկը կազմում է 20%, իսկ ՀՑԿ ամենամյա հիվանդացությունը, կապված հեպատիտ B-ի հետ, բարձր է՝ <1%-ից մինչև 5%-ի միջակայքում: Բուժում չստացած դեկոմպենսացված ցիռոզով պացիենտների մոտ ապրելիությունը 5 տարվա ընթացքում կազմում է 15–40%:

Առողջապահության համաշխարհային ասամբլեան հավանություն է տվել առողջապահության ոլորտի գլոբալ ռազմավարությանը՝ մինչև 2030 թվականը վերացնել վիրուսային հեպատիտները որպես հանրային առողջության սպառնալիք, նպատակ ունենալով նվազեցնել նոր վարակները 90%-ով և մահացությունը 65%-ով:

Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականին HBsAg-ի տարածվածությունը գնահատվել է 2%: 2017 թ.-ին ըստ տարիքի և սեռի բաշխումը որոշելու համար օգտագործվել են ազգային ռեգիստրի տվյալները` պատվաստանյութերի վերաբերյալ տվյալների հետ միասին: HBsAg-ի տարածվածությունը 2017 թ.-ին ՀՀ ընդհանուր բնակչության շրջանում կազմել է 1.6% (46.500 վարակված անձ): HBeAg-ի առկայությունը մանկածնության տարիքի կանանց շրջանում գնահատվել է 13.3%: Վարակված բնակչության շրջանում 23% -ի մոտ գնահատվել է բարձր վիրուսային բեռ: Հայաստանում 1999 թ.-ից սկսած իրականացվում է hեպատիտ B-ի դեմ եռակի դոզայով և ծննդաբերությունից հետո պատվաստում՝ 2002 թ. հասնելով ավելի քան 90% ընդգրկման:

 

 

Հեպատիտ B-ի համաճարակաբանությունը

 

 

Վարակի աղբյուրը՝
HBV-ով վարակված մարդիկ՝ հիվանդության բոլոր փուլերում։
Փոխանցման ուղիները
Բնական Ճանապարհ ՝ վնասված մաշկի և լորձաթաղանթների միջոցով, որը ներառում է՝

  • Սեռական ճանապարհ
  • Կենցաղ-կոնտակտային ճանապարհ (Այս ճանապարհով վարակումը հիմնականում դիտվում է ընտանիքներում, կազմակերպված կոլեկտիվներում՝ կենցաղում վիրուսով կոնտամինացված կենցաղային իրերի՝ ատամի խոզանակ, ածելի և այլն միջոցո։)
  • Մորից երեխային փոխանցման ճանապարհ՝ հղիության և ծննդաբերության ժամանակ:

Արհեստական ճանապարհ

  • Բժշկական կազմակերպությունում բուժական և ախտորոշիչ արյունային, ինվազիվ միջամտությունները, կոնտամինացված բժշկական նշանակության իրերի օգտագործումը:
  • Բժշկական կազմակերպությունում վարակված արյան փոխներարկումը
  • Թմրամիջոցների օգտագործում (ներարկային, ներքթային)
  • Վարսահարդարման և կոսմետիկ միջամտությունները՝ դաջվածքներ, մատնահարդարում, ոտնահարդարում, պիրսինգ, ապարատային կոսմետոլոգիա

Մաշկի միջոցով  HBV-ի փոխանցման ռիսկը կախված է վարակի աղբյուրի մոտ HBeAg- կարգավիճակից՝

  • Եթե HBeAg -դրական է, ռիսկը կազմում է մինչև 30%,
  • Եթե HBeAg-բացասական է՝ 1-6%։

HBV վարակի հարուցչի հիմնական փոխանցման գործոններն են`

  • արյունը,
  • կենսաբանական հեղուկները՝ սերմնահեղուկը, հեշտոցային հեղուկը:

Եթե կանխարգելում չի իրականացվում, վիրեմիայով մայրերի զգալի մասը, հատկապես HBeAg–շճադրական, վարակը փոխանցում են իրենց երեխաներին ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո: Պերինատալ վարակումից հետո (մինչև 6 ամսականը) քրոնիկ վարակի զարգացման ռիսկը կազմում է 90%, սակայն 6 ամսականի և 5 տարեկանի միջև նվազում է մինչև 20–60%:

Ռիսկի խմբեր

  • Առողջապահության և արտակարգ իրավիճակների ծառայություններ մատուցողները
  • Միասեռականներ
  • Թմրամիջոցներ օգտագործողներ
  • Բազմաթիվ սեռական զուգընկերներ ունեցողներ
  • Արյան և բաղադրիչների ռեցիպիենտներ(հատկապես մինչև 1992թ)
  • Դաջվածքներ և պիրսինգ ունեցող անձինք
  • Լյարդի քրոնիկ հիվանդություններով անձինք
  • Երիկամի հիվանդություններով անձինք
  • Շաքարային դիաբետով 60տ-ից բարձր անձինք
  • Հեպատիտի բարձր տարածվածությամբ երկրներ ճամփորդողներ, ապրողներ
  • Հեպատիտով վարակված մորից ծնված երեխաներ
  • ՄԻԱՎ -դրական անձինք
  • Բժշկական կամ ատամնաբուժական ծառայությունների ստացողներն այն վայրերում, որտեղ վարակման խիստ վերահսկում չի իրականացվում, ցավոք, դեռ խնդիր է աշխարհում
  • Քրեակատարողական հիմնարկի կալանավորներ

 

 

Հեպատիտ C-ի համաճարակային իրավիճակն աշխարհում և ՀՀ–ում

 

 

Վիրուսային հեպատիտ C վարակը քրոնիկ լյարդային հիվանդության հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում:

Ըստ ԱՀԿ-ի գնահատման, 2015 թ. աշխարհում քրոնիկ HCV վարակով ապրող մարդկանց ընդհանուր թիվը կազմել է 71 միլիոն (գլոբալ տարածվածության ցուցանիշը՝ 1%) և 399 հազարը մահացել է լյարդի ցիռոզից կամ հեպատոցելյուլար կարցինոմայից (ՀՑԿ):

Ըստ ԱՀԿ-ի 2015 թ. ախտորոշվել է HCV վարակի 1,75 մլն նոր դեպք հիմնականում ներարկային թմրամիջոցների կիրառման և ոչ անվտանգ բժշկական միջամտությունների արդյունքում:

HCV-ի տարածվածությունը հիմնված է հիմնականում շճատարածվածության տվյալների վրա, այսինքն հակա-HCV հակամարմինների առկայության վրա, որը չի տարբերակում ներկա վարակը՝ նախկին էլիմինացված վարակից: Այս սահմանափակումներով հանդերձ, ըստ մետաանալիզների, ամենաբարձր տարածվածությունը հակա–HCV-ի՝ >3,5%, հայտնաբերվում է Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Ասիայում, ամենացածրը՝ <1,5%, Հյուսիսային Ամերիկայում, Ասիա-Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում և Տրոպիկական Լատինական Ամերիկայում: Եգիպտոսն ունի ամենաբարձր շճատարածվածությունն աշխարհում՝ 22%: ԱՄՆ-ի բնակչության 1,8%-ի մոտ հայտնաբերվում է հակա-HCV, և նրանց 74%-ի մոտ է HCV ՌՆԹ- դրական:

 

Ընդհանուր բնակչության մեջ HCV վարակի դեպքերն ըստ ԱՀԿ տարածաշրջանների, 2015 

Նոր վարակակիրների քանակը 100,000 բնակչի հաշվով

Աֆրիկա – 31.0

Մերձավոր արևելք – 62.5                                    

Եվրոպա – 61.8

Ամերիկա – 6.4                                                    

Հարավարևելյան Ասիա – 14.8

HCV գենոտիպերի գլոբալ տարածվածությունը

2017-թ.-ին գնահատվել է, որ Հայաստանի մեծահասակ բնակչության 4.0%-ը (2.9-6%) հակա-HCV դրական է: Հաշվի առնելով 70% վիրեմիկության աստիճանը (65-72%) երիտասարդ տարիքի անձանց համար հաշվարկվել է, որ վիրուսակրություն ունեն 66000 անձ (տարածվածությունը` 2,3%): Գոյություն ունեն երեք ռիսկային խմբեր, որոնք պարբերաբար ստուգվում են HCV-ի նկատմամբ՝ ակտիվ ներարկային թմրամիջոց օգտագործող անձիք, քաղաքային և գյուղական աշխատանքային միգրանտներ: Այս խմբերում հակա-HCV տարածվածությունը վերջերս գնահատվել է համապատասխանաբար` 66.1%, 3.3% և 2.1%:

Նոր HCV դեղերի արդյունքում (ուղղակի ազդեցության հակավիրուսային պրեպարատներ) կարելի է հասնել ԿՎՊ-ի՝ HCV ավելի քան 95% -դեպքերում: Հայաստանում վարակված անձանց 45.2%-ն ունի գենոտիպ 1, իսկ 36.6%-ն ունի գենոտիպ 3: Բուժվող 1.000 անձանց մեկ խմբում ԿՎՊ- ի հաջողվել է հասնել 98% դեպքերում, սակայն ընդհանուր բնակչության մակարդակում գնահատվել է ԿՎՊ-ի 92% մակարդակ` բոլոր գենոտիպերի դեպքում ուղղակի ազդեցության հակավիրուսային պրեպարատներով բուժման ռեժիմների կիրառման պայմանում:

 

ՀՀ-ում  ՉԿԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԷՊԻԴԵՄԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

 

Հեպատիտ C-ի համաճարակաբանությունը

 

 

Վարակի աղբյուրը՝
HCV-ով վարակված մարդիկ՝ հիվանդության բոլոր փուլերում։

Հիմնական համաճարակաբանական նշանակություն ունեն առանց կլինիկական ախտանշանների սուր և քրոնիկ պացիենտները:


Փոխանցման ուղիները
Բնական Ճանապարհ ՝ վնասված մաշկի և լորձաթաղանթների միջոցով, որը ներառում է՝

  • Սեռական ճանապարհ
  • Կենցաղ-կոնտակտային ճանապարհ (Այս ճանապարհով վարակումը հիմնականում դիտվում է ընտանիքներում, կազմակերպված կոլեկտիվներում՝ կենցաղում վիրուսով կոնտամինացված կենցաղային իրերի՝ ատամի խոզանակ, ածելի և այլն միջոցով։)
  • Մորից երեխային փոխանցման ճանապարհ՝ հղիության և ծննդաբերության ժամանակ (ռիսկը 2-8%) Քանի որ հակա–HCV հակամարմինները պասիվ կերպով պլացենտայով անցնում են պտղին, հետևաբար երեխան մինչև 12 ամսական կունենա արյան մեջ հակա–HCV հակամարմիններ: HCV վարակված մայրերից ծնված երեխաների մոտ HCV ՌՆԹ-ն պետք է ստուգել 2-րդ և 6-րդ ամսում, կամ հակա-HCV հակամարմինները՝ 15-րդ ամսում:

Արհեստական ճանապարհ

  • Բժշկական կազմակերպությունում բուժական և ախտորոշիչ արյունային, ինվազիվ միջամտությունները
  • Բժշկական կազմակերպությունում կոնտամինացված բժշկական նշանակության իրերի օգտագործումը
  • Բժշկական կազմակերպությունում վարակված արյան փոխներարկումը
  • Թմրամիջոցների օգտագործում (ներարկային, ներքթային)
  • Վարսահարդարման և կոսմետիկ միջամտությունները՝ դաջվածքներ, մատնահարդարում, ոտնահարդարում, պիրսինգ, ապարատային կոսմետոլոգիա

HCV վարակի հարուցչի հիմնական փոխանցման գործոններն են`

  • արյունը,
  • կենսաբանական հեղուկները` սերմնահեղուկը, հեշտոցային հեղուկը:

Մաշկի միջոցով մասնագիտական վարակման ռիսկը կազմում է 1,8 %:

Ռիսկի խմբեր

  • Առողջապահության և արտակարգ իրավիճակների ծառայություններ մատուցողները
  • Միասեռականներ
  • Թմրամիջոցներ օգտագործողներ
  • Բազմաթիվ սեռական զուգընկերներ ունեցողներ
  • Արյան և բաղադրիչների ռեցիպիենտներ(հատկապես մինչև 1992թ)
  • Դաջվածքներ և պիրսինգ ունեցող անձիք
  • Լյարդի քրոնիկ հիվանդություններով անձիք
  • Երիկամի հիվանդություններով անձիք
  • Շաքարային դիաբետով 60տ-ից բարձր անձիք
  • Հեպատիտի բարձր տարածվածությամբ երկրներ ճամփորդողներ, ապրողներ
  • Հեպատիտով վարակված մորից ծնված երեխաներ
  • Բժշկական կամ ատամնաբուժական ծառայությունների ստացողներն այն վայրերում, որտեղ վարակման խիստ վերահսկում չի իրականացվում, ցավոք, դեռ խնդիր է աշխարհում
  • Քրեակատարողական հիմնարկի կալանավորներ
  • ՄԻԱՎ-վարակ

 

Տեսանյութ

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group